Հերաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերաթ, քաղաք Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ (1973)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Արևմտյան Աֆղանստանի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանված ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV-րդ դար), մզկիթը (1201-XIV-րդ դար, վերականգնվել է 1498-1500 թվականներին՝ երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936-1944 թվականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արմուտք), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png