Մազարի Շարիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Nowruz in northern Afghanistan-2011.jpg

Մազարի Շարիֆ, քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բալխի օազիսում։ Բալխ պրովինցիայի վարչական կենտրոնն է, առևտրա-տրանսպորտային կայան Բակտրիական հարթավայրում։ Բնակչությունը՝ 44,5 հազար (1970)։ Կան բամբակազտիչ և յուղհան գործարաններ, գորգագործություն, մետաղամշակություն։

Ըստ մահմեդական ավանդության Մազարի Շարիֆում Ալի խալիֆայի գերեզմանն է։ ΧV դարում այստեղ կառուցվել է դամբարան՝ մազար, որը դարձել է շիաների սրբավայրը (արաբերեն՝ մազարի շարիֆ՝ աստվածային դամբարան, այստեղից էլ՝ քաղաքի անունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png