Մարոկկացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարոկկացիներ, ազգ, Մարոկկոյի հիմնական բնակչությունը (18,7 մլն, 1978)։ Մեծամասնությունը խոսում է արաբական լեզվի մարոկկոյական, որոշ մասը՝ նաև բերբերական լեզվի բարբառներով։ Հավատացյալները սուննի ուղղության մահմեդականներ են։ Մարոկկացիների էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է բնիկ բերբերների և Հյուսիսարևմտյան Աֆրիկա թափանցած (սկսած VII դար) արաբների միասերման հետևանքով։ Մարոկկացիների ազգային համախմբմանը նպաստել է ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ֆրանսիական և իսպանական գաղութարարների (1912-1956

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png