Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրամ Բինգհեմ (անգլ.՝ Hiram Bingham, ), ամերիկացի հնագետ և քաղաքական գործիչ, հայտնի է դարձել «ինկերի կորած քաղաք» Մաչու Պիկչուի բացահայտմամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրամ Բինգհեմը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 19-ին Հոնոլուլուում։ Նրա հայրը և պապը միսիոներներ էին, որոնք Հավայան կղզիների բնակիչներին քրիստոնեություն էին քարոզում։ Հորից Հայրամը սովորել է լեռնագնացության հմտություններ, որոնք նրան թույլ են տվել ճանապարհորդել դժվարանցանելի լեռնային վայրերում։ 1906 թվականին նա կրկնել է Վենեսուելայից Կոլումբիա Սիմոն Բոլիվարի ճանապարհը, իսկ երկու տարի անց Անդերը հատել է Բուենոս Այրեսից Լիմա ճանապարհով։

1911 թվականին Բինգհեմը գլխավորել է Եյլի համալսարանի կազմակերպած արշավը՝ ուղղված ինկերի կորած քաղաքի որոնմանը, որը չէին կարողացել գտնել իսպանական կոնկիստադորները։ Ըստ ինկերի քաղաքակրթության գրավոր աղբյուրների` քաղաքը պետք է փնտրել Կուսկոյի շրջակայքում` լեռնային անառիկ գագաթների շրջանում:

Կյանքը վտանգելով՝ Բինգհեմն այցելել է ինկերի քաղաքակրթության մի քանի հնագիտական հուշարձաններ. 1911 թվականի հուլիսի 24-ին հայտնաբերել է Մաչու Պիկչու ամրոցը, իսկ օգոստոսին տեսել Վիտկոսի կիսավեր պալատը, որտեղ ինկերի կառավարիչ Մանկո Յուպանկին թաքնվում էր կոնկիստադորներից: Իր հայտնագործությունները նա նկարագրել է բեսթսելլեր դարձած «Ինկերի երկիրը» (1922), «Մաչու Պիկչու» (1930) և «Ինկերի կորած քաղաքը» (1948) գրքերում:

Բինգհեմը զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ․ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում դասավանդել է պատմություն: Դասախոսական գործունեության մեծ մասն անցկացրել է Եյլի համալսարանում[1]:

1922-1923 թվականներին Բինգհեմը Կոնեկտիկուտի փոխնահանգապետն էր, 1924 թվականին ընտրվել է որպես այդ նահանգի 84-րդ նահանգապետ, սակայն պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը պաշտոնաթող Է եղել, որպեսզի ընտրվի սենատ: Նրա որդիները (ոսկերիչ Չարլզ Թիֆանիի թոռնուհու հետ ամուսնությունից) նույնպես նշանակալի դեր են խաղացել ամերիկյան քաղաքականության մեջ:

Բինգհեմը մահացել է 1956 թվականի հունիսի 6-ին Վաշինգտոնում։ Հուղարկավորվել է Վաշինգտոնի Արլինգթոնյան գերեզմանատանը: 2008 թվականին ամերիկյան և պերուական կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Պերու վերադարձնել ինկերի քաղաքակրթության՝ Բինգհեմի կողմից ԱՄՆ տարված 40 հազար առարկաների մի մասը:

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրամ Բինգհեմին համարում են Ինդիանա Ջոնսի նախատիպերից մեկը[2]:
  • Հայրամ Բինգհեմի պատվին լուսնի վրա խառնարան է անվանակոչվել:
  • Հայրամ Բինգհեմի պատվին անվանակոչվել է պերուական երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքներից մեկը, որը երթևեկում է Կուսկոյից (Պորոյ կայարան) դեպի Ագուաս Կալիենտես[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hiram Bingham, III (1875-1956)». Find A Grave Memorial (անգլերեն).
  2. The trail less trampled on
  3. «Belmond Hiram Bingham». Վերցված է 2018-02-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]