Մասնակից:ԴԱՍ88/Ավազարկղ4
Ջոզեֆ (Իոզեֆ) Շիլդկրաուտ (գերմ.՝ Joseph Schildkraut, ), ավստրալացի դերասան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոզեֆ Շիլդկրաուտը ծնվել է Վիեննայում թատերական դերասան Ռուդոլֆ Շիլդկրաուտի ընտանիքում: Նա 1900-ական թվականի սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է իր գործունեությունը Բրոդվեյ թատրոնում:
Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլդկրաուտը հանդես է եկել բազմաթիվ բեմադրություններում, որոնցից ամենանշանավոր են եղել Հենրիկ Իբսենի Պեր Գյունտ չափածո պիեսը: 1915 թվականին դերասանը առաջին անգամ ելույթ է ունեցել մեծ էկրաններից, իսկ հաջորդ տասնհինգ տարիներին նկարահանվել է երկու տասնյակ համր ֆիլմերում, որոնցից էր պրոդյուսեր Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի 1922 թվականի Փոթորկի որբերը ֆիլմը[1] և ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե ՄիլլիԹագավորների արքա պատմական դրաման , որտեղ Շիլդկրաուտը խաղացել է Հուդա Իսկարիովտացու դերը[2]: Ձայնային կինոյի դարաշրջանի սկզբին Ջոզեֆ Շիլդկրաուտը հաջողությամբ շարունակել է հայտնվել մեծ էկրանին և Դրակուլայի դերի հավակնորդներից մեկն է եղել[3]: 1937 թվականին նա արժանացել է Օսկար մրցանակի Երկրորդ կարգի լավագույն դերասան անվանակարգում՝ Էմիլ Զոլայի կյանքը ֆիլմում խաղացած դերի համար: Հետագա դերերից առավել ուշագրավներն են եղել նրա ելույթները Մարի Անտուանետա (1938), և Մարդը երկաթե դիմակով (1939) ֆիլմերում դերասանուհի Նորմա Շիրերի գլխավոր դերակատարությամբ: 1959 թվականին Շիլդկրաուտը Օտտո Ֆրանկի դերի համար առաջադրվել է Ոսկե գլոբուսի Աննա Ֆրանկի օրագիրը ֆիլմում: 1950-ական թվականների սկզբին դերասանը սկսել է պարբերաբար հանդես գալ հեռուստատեսությամբ, որտեղ 1963 թվականին նա Սեմ Բենեդիկտ հեռուստատեսային դրամայում իր դերի համար առաջադրվել է Էմմի մրցանակի[4][5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլդկրաուտը երեք անգամ ամուսնացած է եղել: Առաջին կնոջից բաժանվել է 1930 թվականին: Երկրորդ կինը մահացել է 1962 թվականին, իսկ երրորդի հետ նա հարսանիքից հետո ապրել է մեկ տարուց պակաս: Կինոարդյունաբերության մեջ իր ներդրման համար դերասանը Հոլիվուդյան փառքի ծառուղում պարգևատրվել է աստղով:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆ Շիլդկրաուտը մահացել է 1964 թվականի հունվարին սրտամկանի ինֆարկտից
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1927 թվական, Թագավորների արքա ռուս.՝ Царь царейՀուդա
- 1934 թվական, Կլեոպատրա ռուս.՝ Клеопатра — Իռոդ արքա
- 1934 թվական, Վիվա Վիլյա ռուս.՝ Вива Вилья! գեներալ Պասկալ
- 1936 թվական, Ալլախայի այգին ռուս.՝ Сад Аллаха
- 1937 թվական, Էմիլ Զոլյայի կյանքը ռուս.՝ Жизнь Эмиля Золя կապիտան Դրեյֆուս Ալֆրեդ
- 1938 թվական, Մարիա Անտուանետա ռուս.՝ Мария-Антуанетта Օռլեանի դուքս Լուի Ֆիլիպ (II)
- 1939 թվական, Իդիոտի հրճվանքը ռուս.՝ Восторг идиота
- 1939 թվական, Երեք հրացանակիրներ ռուս.՝ Три мушкетёра Լյուդվիգ արքա XIII
- 1939 թվական, Երկաթե դիմակով տղամարդը ռուս.՝ Человек в железной маске Ֆուկե
- 1940 թվական, Անկյունից գնումներ կատարեք ռուս.՝ Магазинчик за углом Ֆերենց Վադաս վաճառող
- 1941 թվական, Պատմիր սիրտ ռուս.՝ Сердце-обличитель Երիտասարդություն
- 1959 թվական, Աննա Ֆրանկի օրագիրը ռուս.՝ Дневник Анны Франк Օտտո Ֆրանկ
- 1965 թվական, Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար Երկրորդ կարգի լավագույն դերասան Էմիլ Զոլյայի կյանքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Сиротки бури» (Orphans of the Storm, 1921)». КиноПоиск. Վերցված է 2021-07-21-ին.
- ↑ «Joseph Schildkraut». latimes.com (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
- ↑ League, The Broadway. «Liliom – Broadway Play – Original». www.ibdb.com (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
{{cite web}}
: Text "IBDB" ignored (օգնություն) - ↑ «Nominees / Winners 1963». Television Academy (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
- ↑ «Joseph Schildkraut». Hollywood Walk of Fame (ամերիկյան անգլերեն). 2019-10-25. Վերցված է 2021-07-21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Joseph Schildkraut». IMDb. Վերցված է 2021-07-21-ին.
- «Joseph Schildkraut – Broadway Cast & Staff». www.ibdb.com. Վերցված է 2021-07-21-ին.
{{cite web}}
: Text "IBDB" ignored (օգնություն) - «Joseph Schildkraut». www.virtual-history.com (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
- «Joseph Schildkraut (1896-1964) - Find A Grave...». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԴԱՍ88/Ավազարկղ4 կատեգորիայում։ |