Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ
David Wark Griffith 1916.jpg
(1916)
ԱԱՀ՝ Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ
Բնագիր
ԱԱՀ՝
David Llewelyn Wark Griffith
Ծննդյան օր՝ 1875 թ., հունվարի 22 (1875-01-22)
Ծննդավայր՝ Լա-Գրանժ, Կենտուկի, ԱՄՆ
Վախճանի օր՝ հուլիսի 23, 1948 (73 տարեկան)
Վախճանի վայր՝ Հոլիվուդ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Աշխատանք՝ 1907 - 1931
Ամուսին՝ Էվելին Բոլդվին
(1936 - 1947)
Լինդա Առվիդսոն
(1906 - 1936)
Պարգևներ և
մրցանակներ՝
«Օսկար» համաշխարհային
կինոյում ունեցած մեծ
վաստակի համար
Կայք՝ IMDb

Դեյվիդ Ուորկ Գրիֆիթը (անգլ.՝ David Llewelyn Wark "D. W." Griffith) ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ 1936 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է 1875 թվականին հունվարի 22-ին Կենտուկի նահանգում՝ Կրեստվուդում։ Գրիֆիթների ընտանիքը սկզբում ապրում էր բարեկեցիկ կյանքով։ Բայց քաղաքացիական պատերազմի ժամանակ Դեյվիդի հայրը անցավ Հարավի կողմը։ Վերջինիս պարտությունից հետո Գրիֆիթների ընտանիքը սնանկացավ, և նրանք ստիպված ապրում էին ավագ դստեր՝ ուսուցչուհի Մեթիի աշխատավարձով։ Մինչև կինոն Գրիֆիթը զբաղվել է բազմաթիվ մասնագիտություններով։ Նա եղել է իր քաղաքի փոքր թերթի խմբագիր, սևագործ, մետաղագործ, գրադարանավար, ծառայող, վերելակավար, հրշեջ։ 20-ական թվականերին նա դարձավ դերասան փոքր թատերախմբում։ Գրիֆիթը երազում էր գրող դառնալ և իր ազատ ժամանակը տրամադրում էր պոեմների, պատմվածքների և պիեսների ստեղծագործմանը։ Նրա նորավեպերից և բանաստեղծություններից որոշները տպագրվել էին հայտնի ամսագրերում։ Նրա «Հիմարը և աղջիկը» պիեսը երկու շաբաթ շարունակ բեմադրվում էր Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում։

Կարիերան[խմբագրել]

The Adventures of Dollie (1908)

1907 թվականին Գրիֆիթին առաջարկեցին դիմել կինոստուդիա։ Նա և իր կինը հրավեր ստացան Էդիսոնի կինոստուդիայից։ Գրիֆիթը Էդվին Պորտերի հետ նկարահանեց «Արծվի բույնից փրկվածը» ֆիլմը, որտեղ խաղաց գիշատիչ կենդանու ճանկերից երեխային խլող լեռնականին։ 1908 թվականին հունիսի սկզբին Նյու Ջերսիում սկսեց իր առաջին ֆիլմը՝ «Դոլիի արկածները»։ 1908 թվականին օգոստոսի 17-ին «Բայոգրաֆ» ստուդիան հրավիրեց Գրիֆիթին աշխատելու որպես գլխավոր ռեժիսոր՝ շաբաթական 50 դոլար աշխատավարձով։ Գրիֆիթը նկարահանեց մի քանի մեծ բյուջե ունեցող ֆիլմեր, որոնցից են «Ազգի ծնունդը» և «Անհամբերություն։ Սիրո պատերազմը դարերի ընթացկում»։ Ունենալով հսկայական միջոցներ՝ Գրիֆիթը չարդարացրեց Հոլիվուդի սպասումները։ Վերջինս չներեց Գրիֆիթին նրա կորուստները և հեռացրեց աշխատանքից։ Նրան անխղճաբար ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում։ Գրիֆիթը այլևս ոչ մի ֆիլմ չնկարահանեց։ Նա մահացավ 1948 թվականին հուլիսի 23-ին արյունազեղությունից գլխուղեղի մեջ։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Գրիֆիթի հիշատակին նվիրված նամականիշ
նկարում ձախից-աջ՝ Դուգլաս Ֆերբենքս, Մերի Փիքֆորդ, Չառլի Չապլին, Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ
Գրիֆիթի շիրմաքարը
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի ֆիլմոգրաֆիա

Ընդհանուր թվով 500-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 200-ից ավելի սցենարի հեղինակ, խաղացել է մոտ 40 ֆիլմում։

Ոչ լրիվ ֆիլմոգրաֆիա
Տարի Անունը Անունը հայերեն Դերը Լրացուցիչ ինֆորմացիա
1908 Rescued from an Eagle's Nest Արծվի բույնից փրկվածը դերասան աշխատավարձը օրական 5 դոլար
1908 Old Isaacs, the Pawnbroker Ծեր Իսահակ գրավառուն սցենարիստ, դերասան աշխատավարձը 15 դոլար
1908 The Adventures of Dollie Դոլիի արկածները ռեժիսոր կարճամետրաժ
1908 A Woman’s Way Կնոջ ուղին ռեժիսոր կարճամետրաժ
1908 The Devil Սատանա ռեժիսոր կարճամետրաժ
1909 The Lonely Villa Միայնակ առանձնատունը ռեժիսոր կարճամետրաժ
1909 Edgar Allan Poe Էդգար Ալան Պո ռեժիսոր կարճամետրաժ
1909 In Little Italy Փոքր Իտալիայում ռեժիսոր կարճամետրաժ
1909 The Open Gate Բաց դարպասներ ռեժիսոր կարճամետրաժ
1909 A Sweet Revenge Քաղցր վրեժ ռեժիսոր կարճամետրաժ
1910 The Call Կանչ ռեժիսոր կարճամետրաժ
1910 In Old California Հին Կալիֆորնիայում ռեժիսոր կարճամետրաժ
1910 The Two Brothers Երկու եղբայրներ ռեժիսոր կարճամետրաժ
1910 As It Is in Life Կյանքը այսպիսին է ռեժիսոր կարճամետրաժ
1910 In the Border States Նահանգների սահմաններին ռեժիսոր կարճամետրաժ
1911 The Last Drop of Water Ջրի վերջին կաթիլը ռեժիսոր կարճամետրաժ
1911 For His Son Հանուն որդու ռեժիսոր կարճամետրաժ
1912 Man's Genesis Տղամարդու առաջացումը ռեժիսոր կարճամետրաժ
1912 The Narrow Road Նեղ ճանապարհ ռեժիսոր կարճամետրաժ
1912 Friends Ընկերներ ռեժիսոր կարճամետրաժ
1913 The Wanderer Թափառողը ռեժիսոր կարճամետրաժ
1915 The Birth of a Nation Ազգի ծնունդը ռեժիսոր աշխատավարձը շաբաթական 300 դոլար և 37.5% եկամուտից
1916 Intolerance։ Love's Struggle Throughout the Ages Անհամբերություն։ Սիրո պատերազմը դարերի ընթացկում ռեժիսոր
1918 Hearts of the World Աշխարհի սիրտը ռեժիսոր
1919 The Fall of Babylon Բաբելոնի անկումը ռեժիսոր
1920 The Love Flower Սիրո ծաղիկ ռեժիսոր
1923 The White Rose Սպիտակ վարդ ռեժիսոր
1930 Abraham Lincoln Աբրահամ Լինկոլն ռեժիսոր
1931 The Struggle Պայքար ռեժիսոր

Հղումներ[խմբագրել]

  • Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի կենսագրությունը IMDb-ում
  • Ուիլյամ Դրյուն Գրիֆիթի մասին այստեղ

Գրականություն[խմբագրել]

Ямпольский М. Б. Гриффит и поэтическая традиция.//Западное искусство. XX век. Классическое искусство и современность. М.։ Наука,1992.- C.232-267. ISBN 5-02-012780-9

Պատկերներ[խմբագրել]