Մասնակից:ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեղմնավորում ձվաբջջի սերմնաբջջի
Մարդու սաղմը 8-9 շաբաթական)

Մարդու զարգացում մարդու օրգանիզմի կառուցվածքի (մորֆոլոգիայի) և գործունեության փոփոխությունները կատարվում են նրա զարգացման և հասունացման ժամանակ[1]։ Բացի այդ, ինչպես մյուս օրգանիզմներում, սաղմնային զարգացումը ներառում է բեղմնավորումից մինչև ծննդաբերություն և հետէմբրիոնալ զարգացում[2][3][4]։ Երբեմն մարդու զարգացման ժամանակ դիտարկվում է միայն հետէմբրիոնալ զարգացումը[5]։

Մարդու զարգացումը անհավասար է տեղի ունենում, այն ներառում է աստիճանական փոփոխություններ։ Զարգացման ընթացքում մորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունները կապված են միմյանց հետ, տարբեր օրգանների կառուցվածքում բարդությունները նոր գործառույթների կայացման հիմքեր են: Մարմնի տարբեր համակարգերը զարգանում են միաժամանակ և տարբեր արագությամբ ()[1]։

Սաղմնային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերմատոզոիդը ներթափանցելով ձվաբջջի մեմբրանի մեջ տեղի է ունենում բեղմնավորում սերմնաբջջի և ձվաբջջի գենետիկ նյութը միաձուլվում է և ձևավորում է միասնական միաբջիջ օրգանիզմ, որը կոչվում է զիգոտ։ Ձևավորվում է սաղմը[6]։ Մարդու ներարգանդային զարգացման սաղմնային փուլը տևում է 7-8 օր, բեղմնավորման պահից մինչև զիգոտի բաժանմամը[7]։

Հետէմբրիոնային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հետեմբրիոնալ զարգացումը կյանքի շրջան է, որը սկսվում է սաղմը ծածկող թաղանթներից ծնվելուց կամ դուրս գալուց հետո, և շարունակվում է մինչև մահ։ Այս ընթացքում մարմինը աճում է, վերարտադրվելու, ծերանալու և մահանալու ունակություն ձեռք բերում:

Մարմնի աճն ու զարգացումը կապված են նյութափոխանակության հետ: Երեխայի օրգանիզմում, բացի ավելի արագ նյութափոխանակությունից (օրական մինչև 60 կկալ կիլոգրամի դիմաց, մեծահասակների 23-ի դիմաց), մետաբոլիզմը բնութագրվում է դիսիմիլացիայի գործընթացների գերակշռությամբ, ինչ է անհրաժեշտ օրգանների աճի և մարմնի զանգվածի ավելացման համար, որքան երիտասարդ է մարմինը օրինակ 3 ամսականում ծախսվում է էներգիայի 36% -ը աճի և զարգացման վրա, 9 ամսականում ծախսվում է էներգիայի 21% -ը[8]։

Զարգացման ժամանակաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի կյանքի առաջին տասը օրը նորածին լինելու ժամանակահատվածն է։

Կյանքի 11-րդ օրվանից մինչև մեկ տարի շարունակվում է կրծքային շրջանը։ Այդ ժամանակ երեխայի օրգանիզմը ակտիվորեն աճում է, նրա չափերը մեծանում են 1,5-2 անգամ, միաժամանակ մեծանում է նաև նրա մարմնի զանգվածը։ Այդ պահին երեխան ստանում է սննդանյութերի հիմնական մասը մայրական կաթով: Կրծքի կաթի մեջ, բացի սննդարար նյութերից, կան որոշ հակամարմիններ, որոնք ապահովում են երեխայի պասիվ իմունիտետը: Վեց ամսական հասակում երեխայի ատամները սկսում են դուրս գալ (այս գործընթացը կարող է տևել մինչև 33 ամիս): Երեխայի կմախքում զգալի փոփոխություններ են տեղի ունենում: Այսպես, 2-3 ամսական հասակում, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նրա մոտ ձևավորվում է արգանդի վզիկի կորություն (լորդոզ), իսկ 6-7 ամսականում կրծքային (կիֆոզ)[9]։ Երկու տարեկանում երեխայի ողնաշարը ձևավորվում է որպես մեծահասակի ողնաշար:

Կյանքի առաջին կամ երրորդ տարիները վաղ մանկության շրջանն են: Այդ ընթացքում երեխաները ինտենսիվ զարգանում են, հատկապես լեզուն ու մտածողությունը, նրանք ձգտում են քայլել, խաղալ։ Առաջին մանկության շրջանը տևում է չորսից յոթ տարի: 5-6 տարեկանում հայտնվում են առաջին մշտական ատամները։ Երեխան ակտիվորեն զարգանում է, շատ տեղեկություններ է ստանում շրջապատող աշխարհի մասին։

Երկրորդ մանկության շրջանը, կամ կրտսեր դպրոցական շրջանը, տեւում է ութից մինչեւ 12 տարի: Երեխայի մտավոր կարողությունները ակտիվորեն զարգանում են։

Աղջիկների դեռահասության շրջանը տևում է 12-15 տարեկան հասակը, իսկ տղաներինը մինչև 13-16 տարեկանը։ Այն համընկնում է սեռական հասունության հետ: Սեռական հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են երկրորդական սեռական օրգանները (հիշեք դրանք 8 դասի կենսաբանության դասընթացից): 16-ից մինչև 20 տարեկանը աղջիկների պատանեկության շրջանն է, իսկ տղաների մոտ17-ից մինչև 21 տարեկանն է պատանեկան շրջանը: Այս տարիքում մարմնի աճը և զարգացումը հիմնականում ավարտվում են, օրգանների բոլոր համակարգերը գրեթե հասնում են իրենց հասունությանը: Այդ ժամանակ ուժեղանում են հոգեբանական հասունացման գործընթացները։ Վերարտադրողական ֆունկցիան սովորաբար հասունանում է 18-20 տարեկան հասակում[10]։

Հասուն տարիքը դա 21 տարեկանն է։ Առաջին ժամկետը հասուն տարիքում 35 տարեկանն է, իսկ երկրորդը 55 տարեկանն է կանանց և մինչեւ 60 տարեկանը տղամարդկանց մոտ։

Տարեց տարիքը 56 տարեկանն է կանանց մոտ,իսկ տղամարդկանց մոտ 61 տարեկանն է մինչև 74 տարեկան:

75 տարեկանում սկսվում է ծերության շրջանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Дробинская, 2016, էջ 54
  2. Развитие организмов // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Зародышевое развитие // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Постэмбриональное развитие // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. James M. Tanner (2019-08-01). «Human development». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020-04-08-ին.
  6. Sherk, Stephanie Dionne. «Gale Encyclopedia of Children's Health, 2006» (անգլերեն). healthline.com. Վերցված է 2015-02-09-ին.
  7. «germinal stage». Mosby's Medical Dictionary, 8th edition. (անգլերեն). Elsevier. Վերցված է 2015-02-09-ին.
  8. О. Юшкова Основы физиологии человека. — М., 2004. — С. 53.
  9. «Когда ребенок начинает держать голову. Нормы развития и возможные отклонения» (ռուսերեն). MilkBaby. 2019-04-16. Վերցված է 2020-04-20-ին.
  10. Остапченко Л.І. Біологія і екологія (рівень стандарту): підруч. для 10-го кл. закл. заг. серед. освіти.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Категория:Эмбриология Категория:Онтогенез человека