Մայիսի 17
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մայիս 17ից)
| << | Մայիս | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | |||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
Մայիսի 17, տարվա 137-րդ (138-րդ նահանջ տարիներում) օրն է։
Բովանդակություն |
Դեպքեր [խմբագրել]
- 1639 — Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։
- 1642 — հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
- 1718 — անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը։
- 1858 — Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։
- 1890 — Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան։
- 1916 — Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։
- 1978 — Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։
Ծնունդներ [խմբագրել]
- 1899 — Անիտա Կոնտի (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը։
- 1904 — Ժան Գաբեն, ֆրանսիացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր
- 1979 — Արմեն Օհանյան (արձակագիր), հայ արձակագիր, հրապարակախոս
Մահեր [խմբագրել]
- 1966 — Վահրամ Ալազան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ (ծ. 1903)։
- 1978 — Արմին Վեգներ, գերմանացի մարդասեր (ծ.1886)։