Սմբատ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Դանիելյան
մայիսի 4, 1895(1895-05-04)[1] - հուլիսի 30, 1944(1944-07-30)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՉարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԼիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[1], Կովկասյան արշավանք[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՎիստրել (1931)[1]

Սմբատ Մելիքի Դանիելյան (մայիսի 4, 1895(1895-05-04)[1], Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1944(1944-07-30)[1], Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը, 1931 թվականին՝ Մոսկվայի «Վիստրել» դասընթացները։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914-1918)՝ Կովկասյան ռազմաճակատում։ 1923-1932 թվականներին ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում, ապա՝ ԲԳԿԲ Բաքվի ուսումնական կենտրոնում։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Կալինինյան ռազմաճակատի գործողություններին, Կովկասի ճակատամարտին (1942-1943)։ 1944 թվականին 1-ին մերձբալթյան ռազմաճակատում եղել է 18-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Բելառուսիայի («Բագրատիոն» ռազմագործողություն) և Լիտվայի ազատագրմանը, որտեղ և զոհվել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282