Հռիփսիմե Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հռիփսիմե Սիմոնյան
Հռիփսիմե Սիմոնյանը Հայաստանի փոստային նամականիշի վրա
Ծնվել էհունվարի 12, 1916(1916-01-12)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 28, 1998(1998-09-28) (82 տարեկան) կամ սեպտեմբերի 18, 1998(1998-09-18)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1945)
Ստեղծագործություն(ներ)«Մայրություն» քանդակ, «Վանեցի աղջիկ» քանդակ, Ընկերուհիներ և Արմենուհի
Ժանրքանդակագործություն
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
ԵրեխաներԱրծվին Գրիգորյան
Հռիփսիմե Սիմոնյան Վիքիդարանում
 Hripsime Simonyan Վիքիպահեստում

Հռիփսիմե Լևոնի Սիմոնյան (հունվարի 12, 1916(1916-01-12), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1998(1998-09-28) կամ սեպտեմբերի 18, 1998(1998-09-18)[1], Երևան, Հայաստան), հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է Կարսում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրա ընտանիքը 1918 թվականին վերջնականապես հաստատվել է Թբիլիսիում, որտեղ Հռիփսիմեն ավարտել է դպրոցը, իսկ 1945 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը[2] (դասատուներ՝ Յակով Նիկոլաձե, Սերգո Քոբուլաձե)։ 1956 թվականից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք («Հայկական պարեր», 1946), ամանեղենի հավաքածուներ։ 1960 թվականից աշխատել է հրակավով։ 1956 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործական բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր

1958 թվականին Ռ․ Շահվերդյանի հետ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծել է խեցեգործության լաբորատորիա։ Սիմոնյանի ստեղծագործության զարգացումն ընթացել է հախճապակե և խեցե մանրաքանդակներից, անոթների ձևերից դեպի ճարտարապետական խեցեգործությունը՝ հրակավե մեծ դեկորատիվ քանդակներ, որոնք տեղադրված են Երևանի հասարակական շենքերում (ռեստորան «Ծովինար», 1975), փողոցներում ու պուրակներում, ինչպես նաև Մոսկվայում («Ծաղիկ», «Արևիկ», «Կարինցի աղջիկ», 1975-1976 թվականներ)։ Սիմոնյանին բնորոշ են ազգային ավանդույթների խոր ըմբռնումն ու նորովի վերակերպավորումը, աշխատանքների կիրառական նշանակության և քանդակային ձևերի օրգանական կապը («Աղավնի», 1954, «Փյունիկ», 1958, «Արմենուհի», 1968[3], վերականգնման եղանակով ջնարակապատված խեցե շշերի շարքերը (1960-1970), որոնք հիշեցնում են ազգային տարազներով կանանց)։ Սիմոնյանի ստեղծագործության ինքնուրույն մասն է կազմել գրաֆիկան (գծանկար, ջրանկար), որը հաճախ օգտագործել է խեցե քանդակներ ստեղծելու համար (դեկորատիվ սկուտեղների զարդանկարներ, 1950-1960 թվականներ, անոթներ՝ «Գորիս», 1965, «Ընկերուհիներ», 1962, «Կարինցի աղջիկները», 1967

Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր[4]։

Մրցանակներ ու դիպլոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեգործության հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում Սիմոնյանն արժանացել է դիպլոմների (ժնև, 1965, Ֆաենցա (Իտալիա1969, 1971, 1972, Վիլնյուս՝ 1971, Վալլորիս՝ 1970, 1972, 1978, 1980), իսկ «Պրահա-62»-ում՝ արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1943, 1947, 1966, 1996), Մոսկվայում (1967), Կիևում (1976), Թբիլիսիում (1982

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Հռիփսիմե Սիմոնյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  3. Սիրահարների այգու առաջին արձանը
  4. «Հայկական կիրառական արվեստի հիմնադիրը. Հռիփսիմե Սիմոնյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. Ион Деген. Панегирик Александру Малинскому