Հունական նավագնացություն
Հունական նավագնացություն (հուն․՝ Η ελληνική ναυτιλία), երկրի արտաքին տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեցող ճյուղ[1]։ Մի շարք երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կանադան, Թուրքիան և Ֆրանսիան, ծովային տրանսպորտն իրականացնում է միջտարածաշրջանային փոխադրամիջոցների մեծ մասը։ Սա տրանսպորտի ամենաէժան ձևն է, որին բաժին է ընկնում արտասահմանյան առևտրի և ներքին ծովային բեռնափոխադրումների 80 %-ը։
Ծովային փոխադրումների մատչելիությունը նրանում է, որ ջրային ճանապարհների շահագործումը իրենից չի ենթադրում զգալի թվով ծախսեր՝ ի տարբերություն մյուս տրանսպորտամիջոցների կողմից շահագործվող միջոցների[2][3]։
Երկրի նավատորմերի միագումարությունը՝ իրենց անձնակազմով զբաղվում է առևտրատնտեսական գործունեությամբ։ Բազմաքանակ և բազմատեսակ հունական նավատորմը տարբերվում է իր տեսակով և նշանակությամբ։ Հունաստանի առևտրական նավահանգիստն իրականացնում է նաև բազմաթիվ ափամերձ ծառայություններ։ Դրանցից են գործարարական օրգանների կառավարումը, վերանորոգման և բունկերավորման կազմակերպումը, ծովային գործակալությունների ապահովագրումը և այլն։ Ժամանակակից բոլոր ծովային նավերը, որոնք կայանված են Հունաստանի նավատորմում ունեն ազգային կարգավիճակ։ Վերջիններիս խորհրդանիշը Հունաստանի ռազմածովային նավատորմի դրոշակն է, որը ծածանվում է բոլոր նավերի առագաստներում։
Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական ռազմանավերը, ինչպես նաև առևտրական նավերը կայանվում են երկրի ծովափնյա քաղաքներում կառուցված նավահանգիստներում։ Մայրցամաքային Հունաստանի տարածքում գտնվող գլխավոր նավահանգիստը Պիրեյոսն է, որը ըստ Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մտնում է Աթենքի մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմի մեջ։
Մի շարք նավահանգիստներ ստեղծվել են Հունաստանի խոշոր և միջին կղզիների ափամերձ շրջաններում։ Նավագնացության համար ծառայող խոշոր հունական քաղաքները ներկայացված են ստորև՝
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հունաստանի ափամերձ նավահանգիստներ
- ↑ Հունական նավագնացությունը տնտեսության մեջ, Հունաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշ
- ↑ Նավագնացությունը Հունաստանում, գրաված բարձունքներն աշխարհի մասշտաբով
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոլորակի շուրջը» առցանց հանրագիտարան(ռուս.)
- Հունական առևտրային նավատորմը գրավում է առաջատար դիրքեր աշխարհում(ռուս.)
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետությւոնը գնել է 5 մլրդ դոլարին համարժեք փոխառության(չաշխատող հղում)
- Նավագնացությունը Հունաստանում Արխիվացված 2010-03-14 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հունական նավագնացություն կատեգորիայում։ |
|