Հունական ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկանական ջոկը վերականգնում է հասարակական կարգը
մոտոցիկլային ակումբ
Հույն ոստիկան

Հունական ոստիկանություն (հուն․՝ Ελληνική Αστυνομία), Հունաստանի Հանրապետության ազգային ոստիկանությունը, որը ստեղծվել է 1984 թվականին՝ժանդարմերիային (Χωροφυλακή) և հունական քաղաքային (Αστυνομία Πόλεων) ոստիկանությունների միաձուլումից[1]։

Հույն ոստիկանի պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական սահմանադրության համաձայն, հունական ոստիկանությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև կանխի Հունաստանի տարածքում տեղի ունեցող ապօրինությունները և հանցագործությունները։

  • Խաղաղություն պահպանելու կարգը։ Ոստիկանը պետք է պահպանի քաղաքացիների իրավահավասարությունը և չանարգի քաղաքացիներին։ Հույն ոստիկանը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը և երթևեկության կարգ ու կանոնը։
  • Պետք է առաջնորդվի Սահմանադրության օրենքներով։ Այս առաքելությունների մեջ հույն ոստիկանը պարտավորվում է առաջնորդվել հանրային քաղաքականությամբ և ապահովել հանրային անվտանգությունը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ոստիկանության ղեկավարը հանդիսանում է Էլեֆտերիս Իկոնոմուն[2]։ Հունական ոստիկանությունը ղեկավարվում է պաշտպանության նախարարության կողմից (պաշտպանության նախարար՝ Խրիստիս Պապուցիս)։ Հունական ոստիկանությունը կազմված է շարքային, ենթասպայական, սպայական և բարձրագույն սպայական կազմերից[3]։

Հատուկ ոստիկանական ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանցագործությունների կանխարգելման ստորաբաժանում (հուն․՝ Δ.Α.Ε.Ε.Β. - Διεύθυνση Αντιμετώπισης Ειδικών Εγκλημάτων Βίας)
  • Քրեաբանական վարչություն (հուն․՝ Δ.Ε.Ε. - Διεύθυνση Εγκληματολογικών Ερευνών)
  • Ներքին գործերի վարչություն (հուն․՝ Δ.Ε.Υ. - Διεύθυνση Εσωτερικών Υποθέσεων)
  • Ոստիկանային համագործակցության վարչություն (հուն․՝ Δ.Δ.Α.Σ. - Διεύθυνση Διεθνούς Αστυνομικής Συνεργασίας)
  • Դիվիզիա (հուն․՝ Διεύθυνση Πληροφορικής)
  • Հատուկ հակաահաբեկչական վարչություն (հուն․՝ E.K.A.M. - Ειδική Κατασταλτική Αντιτρομοκρατική Μονάδα)
  • ԴՊՍ Արտակարգ իրավիճակների վարչություն (հուն․՝ Υ.Ε.Μ.Ε.Α. - Υπηρεσία Εναερίων Μέσων Ελληνικής Αστυνομίας)
  • Մոտոհրաձգային զորքեր (հուն․՝ ΔΙ.ΑΣ. - Ομάδες Δίκυκλης Αστυνόμευσης)
  • Հատուկ խմբեր (հուն․՝ Δ.ΕΛ.Τ.Α. - Δύναμη ΕΛέγχου Ταχείας Αντιμετώπισης)
  • Հատուկ զորքեր (հուն․՝ Ειδικοί Φρουροί)
  • Սահմանապահ ծառայություն (հուն․՝ Συνοριοφύλακες)
  • Կինոլոգիական ծառայություն (հուն․՝ Ομάδα Αστυνομικών Σκύλων)

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն բարձրագույն-սպաների նշաններ
Αντιστράτηγος
գեներալ-լեյտենանտ
Υποστράτηγος
գեներալ-մայոր
Ταξίαρχος
Բանակի գեներալ
Αστυνομικός
Διευθυντής
Ոստիկանության տնօրեն
Αστυνομικός
Ոստիկանության փոխտնօրեն
Αστυνόμος Α'
վարչության նախագահ
Αστυνόμος Β'
Երկրորդ աստինոմոս
Υπαστυνόμος Α'
Վարչության նախագահի տեղակալ
Υπαστυνόμος B'
Երկրորդ աստինոմոսի տեղակալ
Հունական ոստիկանության կրտսեր անձնակազմ
Ανθυπαστυνόμος
Անտիպաստինոմոս
Αρχιφύλακας
Քննիչ
Αρχιφύλακας
Քննիչ
(15 տարին լրացած)
Αρχιφύλακας
Քննիչ
(16 տարին լրացած)
Υπαρχιφύλακας
Քննիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Law 1481/1 October 1984, Official Journal of the Hellenic Republic, A-152
  2. Chief of the Hellenic Police Force
  3. Organizational Structure, astynomia.gr

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]