Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի
անգլ.՝ National Zoological Gardens of South Africa
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՊրետորիա
Հիմնվել էհոկտեմբերի 21, 1899
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգիը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի

Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի (առավել հայտնի է, որպես՝ Պրետորիայի կենդանաբանական այգի, անգլ.՝ National Zoological Gardens of South Africa), կենդանաբանական այգի, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայում։

Հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգին՝ հիմնադրված հոլանդացի բժիշկ Յան Վիլհելմ Գուննինգի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու պատմությունը սկսվել է 1895 թվականից[1]։ 1899 թվականին՝ Երկրորդ Անգլո-բուրական պատերազմների ընթացքում ձեռք է բերել կենդանաբանական այգու կարգավիճակ[2]։

1916 թվականին ստացել է ազգային կենդանաբանական այգու տիտղոսը՝ Հարավային Աֆրիկայի դոմինիոնի կազմում։

Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրագլուխ պրիմատները Պրետորիայի կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգու մուտքի հարևանությամբ՝ սկզբի հատվածում, գտնվում է աղավնատուն, ինչպես նաև շիմպանզեների, ջրլող թռչունների և լեմուրների համար նախատեսված ճաղավանդակներ։

Կենդանաբանական այգու կենտրոնական ընդարձակ հատվածում տեղակայված է Աֆրիկայի սավաննաներից բերված կենդանիների ցուցադրությունը, այդ թվում հարավաֆրիկյան ընձառյուծերի, սև ռնգեղջյուրների, ընձուղտների, փղերի, պրժևալսկու ձիերի։ Դրանց հարևանությամբ գտնվում են նաև Հարավային Ամերիկայի կենդանատեսակների ճաղավանդակները։

Հարավաֆրիկյան ազգային կենդանաբանական այգում ապրում են նաև էնդեմիկ կենդանիներ՝ վարի լեմուր, փոքր պանդա, պուդու, փոքրիկ պրիմատներ, կենգուրու, էմու ջայլամ և այլն։

Կենդանաբանական այգու ծայրամասային հատվածում՝ սարալանջի հյուսիսային մասում, գտնվում են վեց խոշոր ճաղավանդակներ, նախատեսված առյուծների, կարմիր գայլերի, բենգալյան վագրերի, բարբարի այծերի և աֆրիկյան զեբրերի համար։

Այգում գործում է նաև աքվարիում։

Խումբ Տեսակներ Կենդանիներ
Կաթնասուններ 209 3117
Թռչուններ 202 1358
Ձկներ 190 3871
Անողնաշարավորներ 4 388
Սողուններ 93 309
Երկկենցաղներ 7 44
Ընդհանուր 705 9087

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Versluis, Jeanne-Marié (2012 թ․ հունվարի 4). «Reuse-vyeboom op kampioen-lys». Beeld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  2. H. T. Montague Bell, C. Arthur Lane, British Association for the Advancement of Science, Meeting, South African Association for the Advancement of Science (1905). A Guide to the Transvaal. Bartholomew & Lawlor. էջ 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային կենդանաբանական այգի» հոդվածին։