Պրժևալսկու ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրժևալսկու ձի
Պրժևալսկու ձի
Պրժևալսկու ձի
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Միասմբակավորներ (Perissodactyla)
Ընտանիք Ձիազգիներ (Equidae)
Տրիբա Equini
Ցեղ Ձիեր (Equus)
Տեսակ E. ferus
Ենթատեսակ Պրժևալսկու ձի (E. f. przewalskii)
Միջազգային անվանում
Equus ferus przewalskii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պրժևալսկու ձի, ձիերի ընտանիքի միասմբակավոր կենդանի, վայրի ձի։ Հայտնաբերել է ռուս ճանապարհորդ Ն․ Մ․ Պրժևալսկին Կենտրոնական Ասիայում (1879)։ Ընտանի ձիերից տարբերվում է կարճ, կանգնած բաշով ճակատի մազափնջի բացակայությամբ, կարճ պոչով, որի հիմքի մասը ծածկված է կարճ մազերով, խոշոր գըլխով։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուների մարմնի երկարությունը մոտ 2,3 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,3 մ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմնի վերին մասը և կողքերը գորշ կամ կարմրադեղին են, ստորին մասը և դնչի ծայրը՝ ավելի բաց։ Ոտքերը մուգ են։ Մեջքի երկայնքով նեղ, մուգ շերտ է անցնում։ Բաշը և պոչի երկար մազերը սեադարչնագույն են։

Իսկական ձիերի ենթասեռի միակ վայրի տեսակն է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է կենդանաբանական այգիներում և արգելանոցներում։ Ընտանի ձիերի հետ տրամախաչվում են ու տալիս պտղավետ սերունդ։ Տեսակն ընդգրկված է ԲՄՊՊ Կարմիր գրքում («վտանգված» կարգավիճակում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 428
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրժևալսկու ձի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրժևալսկու ձի» հոդվածին։