Հասմիկ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1988 (35 տարեկան) Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Հասմիկ Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 13, 1988, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահարուհի։ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2012)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Վարդանյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 13-ին, Կոտայքի շրջանի Հրազդան քաղաքում։ Սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Արմեն Մեսրոպյանի դասարան) և ստացել մագիստրոսի աստիճան, ապա՝ Հյուսթոնի համալսարանի Մուրս երաժշտական դպրոցում։
2005 թվականից որպես մենակատար և նվագախմբի կոնցերտմայստեր հանդես է եկել միջազգային բեմերում, Միջազգային երիտասարդական նվագախմբի կազմում հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրություններում (առաջին թավջութակ)։ 2009-2010 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում (առաջին թավջութակ), նվագախմբի հետ հանդես եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում։ 2010-2016 թվականներին նվագել է Կոմիտասի անվան ազգային քառյակում և համերգներով հանդես եկել Խորվաթիայում, Մոլդովայում, Արցախում[2]։
2014 թվականին Նարեկացի արվեստի միությունում կայացել է Հասմիկ Վարդանյանի մենահամերգը՝ Անահիտ Դիլբարյանի դաշնամուրային ուղեկցությամբ[3]։
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2015 թվականին Երևանում Նարա Ավետիսյանի հետ հանդես է եկել Ֆրեդերիկ Շոպենի, Յոհաննես Բրամսի, Դմիտրի Շոստակովիչի, Ջ. Սոլիմայի կատարումներով[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ (2009)
- 2-րդ մրցանակ, արծաթե մեդալ, Արամ խաչատրյանի անվան թավջութակի միջազգային մրցույթ (2010)
- 1-ին մրցանակ, Թավջութակի «Շլերն» միջազգային մրցույթ, Իտալիա (2011)
- Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ («Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար) (2012)[5]
- «Տարվա լավագույն դասական նվագախումբ» պարգև (2012)
- Հայաստանի ազգային կամերային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակ (2013)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ նախագահի մրցանակ, Հասմիկ Վարդանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Հասմիկ Վարդանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Թավջութակը Նարեկացիում
- ↑ Նարա Ավետիսյանը և Հասմիկ Վարդանյանը հանդես կգան մեկ երեկոյի ընթացքում
- ↑ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը