Հայ վաճառական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ վաճառական
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1883
Հրատարակվել է1940
ՎիքիդարանՀայ վաճառական

«Հայ վաճառական», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1883 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1883 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 11) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1882 ամի, Տփխիս»։ Թվագրությոան կողքին, սակայն, Թումանյանը գրել է, «Դեռ Թիֆլիս չէի եկած, որ Ջալալօղլի այս ոտ‹անավոր› կարդացի»։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 430-431)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 642.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայ վաճառական