Համաս
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաս (արաբերեն՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[1] պաղեստինյան իսլամիստ կուսակցություն է։
Հիմնվել է 1987թ. դեկտեմբերի 14-ին` Ինթիֆադայի[2] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների` «Մուսուլման եղբայրների»[3] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[4] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված` որպես մշակութային-լուսավորչական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[5] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն է ոչնչացնել վերջիններիս, իսկ Պաղեստինի ազատագրումը ծովից մինչև Հորդանան իրենց ստրատեգիական նպատակն է ու չկա ավելի սուրբ ու կարևոր նպատակ։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։ Համասը կոչ է անում Իսրայելի ֆիզիկական բնաջնջման և հետապնդում է բոլոր անոնք որոնք համագործակցում են Իսրայելի հետ։
[խմբագրել] Նոտագրություն
- ↑ Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
- ↑ انتفاضة (արաբ. – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը. սկսել է 1987թ.։ Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում:
- ↑ Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)` իսլամական կազմակերպություն` ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից: Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծամասամբ մուսուլմանական երկրներում։
- ↑ Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում (արաբ. – حركة الجهاد الإسلامي في فلسطين) Հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում` որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև:
- ↑ Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين) – Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։


