Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիա
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և Սպորտային միջազգային ֆեդերացիա
Երկիր Գերմանիա
Հիմնադրված1981
Գլխադասային գրասենյակԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Կայքibsasport.org

Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիա (ԿՍՄՓ), շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնադրվել է 1981 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ ԿՍՄՓ-ի առաքելությունն է խթանել կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ սպորտի միջոցով և խրախուսել տեսողության խնդիրներ ունեցողներին զբաղվել սպորտով։ ԿՍՄՓ-ն Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (ՄՄԿ) լիիրավ անդամ է։

ԿՍՄՓ-ն տեսողության խանգարում ունեցող մի քանի մարզաձևերի միջազգային ֆեդերացիա է՝ ներառելով պարաօլիմպիական երեք սպորտաձևերը (կույր ֆուտբոլ, գոլբոլ և ձյուդո), փաուերլիֆթինգ, տասը փին բոուլինգ, ինը պտույտ բոուլինգ, տորբոլ[1]։

ԿՍՄՓ-ի ցուցադրական միջոցառումը ԿՍՄՓ-ի աշխարհի առաջնությունն ու խաղերն են, որոնք անցկացվում են չորս տարին մեկ։ Առաջին խաղերը տեղի են ունեցել 1998 թվականին Իսպանիայի Մադրիդ քաղաքում, որին հաջորդել է 2003 թվականի իրադարձությունը Կանադայի Քվեբեկ Սիթիում, Քվեբեկում։ Խաղերի 3-րդ իրադարձությունն անցկացվել է 2007 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, իսկ 2011 թվականի խաղերը՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։

2015 թվականին՝ մայիսի 8-18-ը Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվել է ԿՍՄՓ-իաշխարհի 5-րդ առաջնությունն ու խաղերը, որոնք ներառում էին մրցումներ փաուերլիֆթինգ, ձյուդո, գոլբոլ, ֆուտբոլ, շախմատ, տանդեմի հեծանվասպորտ, լող, շոուդաուն և աթլետիկա մարզաձևերում։

ԿՍՄՓ-ն նաև կազմակերպում է բազմաթիվ մարզաձևերի համաշխարհային և տարածաշրջանային առաջնություններ։ Տարածաշրջանային կամ մայրցամաքային առաջնությունները սովորաբար անցկացվում են կենտ տարիներին, իսկ աշխարհի առաջնությունները անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ, երբ պարաօլիմպիկ խաղեր չկան։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություն Տարի Հյուրընկալող քաղաք Ամսաթիվ
1 1998 Իսպանիա Իսպանիա, Մադրիդ 18-26 հուլիս[2]
2 2003 Կանադա Կանադա, Քվեբեկ 5-10 օգոստոս[3]
3 2007 Բրազիլիա Բրազիլիա, Սան Պաուլու 28 հուլիս-8 օգոստոս[4]
4 2011 Թուրքիա Թուրքիա, Անթալիա 1-10 ապրիլ[5]
5 2015 Հարավային Կորեա Հարավային Կորեա, Սեուլ 8-18 մայիս
6 2019 [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sports». ibsasport.org. 2016 թ․ փետրվարի 15.
  2. «Madrid '98». IBSA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «II IBSA World Championships and Games» (PDF). IBSA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «3rd IBSA World Championships and Games Brazil 2007». IBSA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «IBSA World Championships and Games Antalya 2011». IBSA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.