Կումոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումոլ, իզոպրոպիլբենզոլ, C6H5CH (CH3)2, հաճելի հոտով անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -96, 03°C, եռմանը՝ 152, 39°C, խտությունը՝ 861, 8 կգ/մ3։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (բռնկման ջերմաստիճանը՝ 380C)։ Թունավոր է, ազդում է արյունաստեղծ օրգանների վրա։ Ստանում են բենզոլը կատալիզատորների (H3PO4, AlCl3) ներկայությամբ ալկիլացնելով։ Կիրառվում է որպես լուծիչ, ինչպես նաև ֆենոլի և ացետոնի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png