Ինդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդան
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումինդան
Այլ անվանումներբենզոցիկլոպենտան

հիդրինդեն[1]

2,3-դիհիդրոինդեն
Քիմիական բանաձևC₉H₁₀
Ֆիզիկական հատկություններ
Արտաքին տեսքանգույն հեղուկ
Մոլային զանգված2,0E−25 կիլոգրամ[2] գ/մոլ
Խտություն0,965 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա8,3 էլեկտրամեքենա[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−51,4 °C[3] և −51 °C[4] °C
Եռման ջերմաստիճան176 °C և 177,97 °C[3] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար496-11-7
PubChem10326
EINECS համար207-814-7
SMILESC1CC2=CC=CC=C2C1
ЕС207-814-7
RTECSNK3750000
ChEBI9903
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ինդան (2,3-դիհիդրոինդեն, հիդրինդեն), ցիկլոալկանների և արոմատիկ միացությունների դասերին պատկանող ածխաջրածին։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդանը իրենից ներկայացնում է անգույն յուղանման հեղուկ, որի հալման ջերմաստիճանը` −51 °C, եռման ջերմաստիճանը` 176°С[5], չի լուծվում ջրում, բայց խառնվում է էթանոլի և դիէթիլ եթերի հետ։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնային միջավայրում ինդանը օքսիդանում է կալիումի պերմանգանատով մինչև ֆթալաթթու։ 470-530оC քրոմի օքսիդով ինդանի դեհիդրումից առաջանում է ինդեն։ Ինդանը պլատինե կատալիզատորով հիդրելուց առաջացնում է 1-մեթիլ-2-էթիլբենզոլ։

Ինդանը ռեակցվում է բրոմի հետ առաջացնելով 4-բրոմինդան և 5-բրոմինդան։

Կոնցենտրիկ ծծմբական թթվով ինդանը ենթարկվում է սուլֆատացման առաջացնելով ինդան-5-սուլֆոթթու։ Քլորսուլֆոնային թթուն ինդանին փոխարկում է ինդան-4- և ինդան-5-սուլֆոքլորիդների խառնուրդի։

Ածանցյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդանի ածանցյալներ կարող են առաջանալ ազդելով մեթիլացնող ագենտներով ինդանի ցիկլերի վրա։ Հնարավոր է նաև այլ ածանցյալների ստացում դիէթիլֆթալատի և էթիլացետատի համակցված ազդեցությամբ նատրիումի և էթանոլի ներկայության պայմաններում։

Ինդանը կատալիտիկ ռեակցիայով կարող է փոխակերպվել քսիլոլի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդանը հայտնաբերվել է քարածխային հանքում (0,1%), ինչպես նաև նավթի նավթալինային ֆրակցիայում (0,9%)։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդան ստանում են 200оС մանրադիսպերս նիկելով ինդենի հիդրումից։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդանը ելանյութ է հանդիսանում 2-, 4- և 5-ինդանոլների սինթեզի համար, որոնք օգտագործվում են դեղերի արտադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hawley, Gessner G. (1977). The Condensed Chemical Dictionary. Van Nostrand Reinhold Company. էջ 464. ISBN 0-442-23240-3.
  2. 2,0 2,1 INDAN
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  4. 4,0 4,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  5. 45789 Indan OEKANAL®, analytical standard Արխիվացված 2008-10-26 Wayback Machine(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кнунянц И. Л., Химическая энциклопедия, 1990