Կովկասյան փարավոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան փարավոն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ (Rutelidae)
Ցեղ Pharaonus
Տեսակ Կովկասյան փարավոն (P. caucasicus)
Միջազգային անվանում
Pharaonus caucasicus

Կովկասյան փարավոն (լատին․՝ Pharaonus caucasicus), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն ձվաձև, փայլուն, սև մարմնով, 9 մմ երկարությամբ ոչ շատ մեծ բզեզ է, որն ունի սպիտակադեղնավուն և փայլուն վերնաթևեր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Նախկինում հայտնի էր Երևանի, Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերից, որտեղ հավանաբար պայմանավորված անապատների յուրացմամբ՝ անհետացել է։ Ներկայում հայտնի է միայն Գոռավանի ավազուտներում՝ Վեդի քաղաքի մոտ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ջուզգունի թփուտներով ավազոտ անապատներում։ Հանդիպում են մայիսի վերջին և հունիսի առաջին կեսին։ Թռիչքը ցերեկն է։ Թրթուրն ապրում է հողում, իսկ զարգացումը տևում է մեկ տարի[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածր թվաքանակով և կրճատվող արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

1980-ական թվականների սկզբներին շատ մեծաքանակ էր, դիտվում էր բզեզների պարսում ջուզգունի ծաղկող թփերի վրա։ Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է և հանդիպում են եզակի առանձնյակներով։

Սպառնացող վտանգներից են անասունների արածեցումը, վառելանյութերի համար ջուզգունի թփերի հատումը, ճանապարհաշինությունը և շինարարական նպատակներով ավազահանումը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.