Կինոգիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլմերի ցուցադրման սենյակ
Ջորջթաունի համալսարան Վաշինգտոն

Կինոգիտություն (անգլ.՝ film studies), արվեստաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկությունները, ֆիլմի հասարակական դերի, բնույթի օրինաչափությունները։

Պատմություն[խմբագրել]

Կինոգիտությունն ընդգրկում է կինոյի տեսությունն ու պատմությունը, կինոքննադատությունը որպես օժանդակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլմոգրաֆիա)։ Կինոգիտությունը մշակում է ֆիլմի դրամատուրգիայի (կինոդրամատուրգիայի), ռեժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիական հղացման պատկերային մեկնաբանման, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը։ Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայիև հոգեբանության հետազոտությունը։

Կինոգիտությունը զարգացում[խմբագրել]

Film strip.jpg

Կինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված։ Սոցիալիստական երկրներում կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան գեղագիտության վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները։ Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից։ Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով։ Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից։

Հայտնի անձանց ֆիլմի ուսումնասիրություններ[խմբագրել]

Վիլնյուս Գեդիմինաս տեխնիկական համալսարան

Բուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը։

Կինոգործիչներ[խմբագրել]
Ֆիլմի ցուցադրություն սենյակ Ջորջթաունի համալսարանում
Ուգո Մունստերբերգ (1863-1917)
Վիսվուլդ Մեյորհոլդ

Արտասահմանյան կինոգիտության աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝

Կինոյի պատմության և տեսության զարգացմանը մեծապես նպաստել են նաև.

  • Ե. Տեպլիցը (Լեհաստան),
  • Բ. Բալաժը (Հունգարիա) և ուրիշներ։

Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը կանխորոշել է ստեղծագործական որոնումների ուղղությունը խորհրդյին կինոարվեստում և դրանց տեսական հիմնավորման անհրաժեշտությունը։ Կինոյի և կինոգիտությունն զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել Վ. Ի. Լենինի մտքերը կինոյի դերի, խնդիրների մասին։

Կինոռեժիսորներ[խմբագրել]

Խորհրդային կինոգիտության ասպարեզում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ՝

  • Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյզենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը,
  • Ս. Ա. Գերասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմմը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ։

Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմաբաններից են՝

  • Մ. Ց. Բլեյմանը, Ի. Վ.Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը,
  • Ս. Վ.Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն.Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ։
Կինոգետներ[խմբագրել]

Առաջին Պետական կինոդպրոց[խմբագրել]

1919 թվականին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր 1945 թվականին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին։ Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ԽՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ԽՍՀՄ պետֆիլմաֆոնդը (Մոսկվա) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը (Լենինգրադ)։ Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական հանրապետություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի կինոյի մասնաճյուղում։


Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Соколов В. Киноведение как наука. — НИИ киноискусства, 2008. — 328 с. — ISBN 978-5-91524-001-7

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png