Կինոդրամատուրգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոդրամատուրգիա, ստեղծագործության գրական-կինեմատոգրաֆիական տեսակ։ Կինոդրամատուրգիայի ստեղծագործությունը սցենարն է՝ կինոնկարի գրական և գաղափարագեղարվեսաական հիմքը։ Ձևավորվելով կինոարվեստի արտահայտչական հնարավորությունների զարգացմանը համեմատ՝ կինոդրամատուրգիան միաժամանակ ունի գրական պատկերավորության միջոցներ։

Կինոդրամատուրգիայի բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոդրամատուրգիայի բնույթի երկակիությունը՝ գրական ու կինեմատոգրաֆիական, առաջացնում է սցենարի 2 տեսակ՝

  • կինոնկարի հիմքը ներկայացնող, ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեցող գրական ստեղծագործություն
  • գրական նյութ, որտեղ տրված է ապագա կինոնկարի բովանդակությունն ու կառուցվածքը հաղորդող մտահղացման շարադրանքը։

Կինոդրամատուրգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոդրամատուրգներն անմիջականորեն դիմում են կյանքի իրադարձությունների պատկերմանը, օգտագործելով կինոյի, ինչպես նաև գրականության տարբեր տեսակների արտահայտչական միջոցները, որպես հիմք վերցնում են գրական ստեղծագործությունը՝ այն հարմարեցնելով էկրանին։ Սցենարի նյութի բնույթն ու շարադրման ձևերը կինոյի պատմության տարբեր փուլերում տարբեր են և արտացոլում են դրամատուրգների ստեղծագործության անհատական առանձնահատկությունները։ Եթե 20-րդ դարի 2-րդ տասնամյակի «համր» կինոյում գրական սյուժեներն ու գործող անձինք մեծ մասամբ վերցվում էին գրական ստեղծագործություններից, ապա 20-ական թվականներին վերջերին կինոդրամատուրգիայի մշակում է իր ձևերը, որոնք այս կամ այն չափով զուգակցում են արձակի և դրամայի առանձնահատկություններն ու հնարավորությունները։ 30-ականթվականներին նախապատվությունը տրվել է դրամատուրգիային, որտեղ գործողությունները չափազանց կենտրոնացած են, դրամատիկական կոնֆլիկտը՝ լարված։ Սցենարական նյութի կազմակերպման նման եղանակը համարվեց կինոդրամատուրգիայի հիմնական օրենքը։ Հնչյունը կինո մտնելով մեծ նշանակություն է ստացել հնչյունային խոսքը։

Կինոդրամատուրգիայի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարվեստի հնարավորությունների հետագա ընդլայնումը կինոդրամատուրգիային թույլ տվեց ավելի խորը ուսումնասիրել կյանքը, այն վերարտադրել առավել բազմաձևությամբ ու բարդությամբ, դա հանգեցրեց կինոդրամատուրգիայի գեղագիտական նորմաների փոփոխման։ Սցենարի ձևը դարձավ ավելի ազատ, բազմազան։ կինոդրամատուրգիայի ժանրերը, որ համեմատաբար հստակորեն էին սահմանազատվում կինոյի զարգացման վաղ շրջանում (արկածային, կատակերգություն, մելոդրամա), դառնում են սակավ որոշակի, հաճախ փոխներթափանցում են ժամանակակից Կինոդրամատուրգիայի ստեղծագործության մեջ։

Հայկական կինոդրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Կինոդրամատուրգիայի ուշագրավ գործերից են՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 435