Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Տիգրան Մեծի փողոց, 23/1
Կոորդինատներ40°10′17″ հս․. լ. 44°30′51″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկՌուբեն Էդուարդի Վարդազարյան[1]
Սկսած2010 թվականի հունիսի 17-ից[1]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության նախկին դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզոնանսային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Բաբայանի և այլոց դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և տասներկու դատավորից[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.