Կարճաղբյուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարճաղբյուր (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարճաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս համայնք[1] | ||
ԲԾՄ | 2005 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲2337 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կարճաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Անասնապահական–ծխախոտագործական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Կարճաղբյուրում են «Իշխան»-ի ձկնաբուծարանը և «Վարդենիս» հանգստի տունը։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, 2 գրադարան, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Կարճաղբյուրի շրջակայքում կան բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները համանուն գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է «Բերդի դոշ» կոչվող կիկլոպյան ամրոցը (գրավում է 5 հեկտար տարածություն)։ Սարահարթի բարձրադիր մասում ընկած է միջնաբերդը՝ շրջապատված 4 մետր լայնությամբ պարսպով, ունի լայն մուտք, որի մոտ պահպանվել են երկու հզոր բուրգերի հետքեր։ Այս տարածքից հավաքած նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ ամրոցն ու միջնաբերդը բնակեցված են եղել բրոնզի դարաշրջանից մինչև միջնադար։ Ամրոցից հարավ և հարավ-արևելք պահպանված են երկու դոլմեն։ Հարավային մասում կան նաև կենցաղային պատկերներով միջնադարյան դամբարանադաշտ և խոշոր ժայռաբեկորներից ու խաչքարերից կառուցված մատուռներ (անվանում են «Քարե դուռ»)։ Գյուղից 2 կմ արևմուտք, կոլտնտեսության արտերում, սփռված են մ.թ.ա. 3–րդ հազարամյակից մինչև 3–1–րդ դարերի դամբարանների խմբեր և մոտ 4 հեկտար տարածքով անտիկ ժամանակաշրջանի բնակավայր, որը կառուցված է եղել բավական կանոնավոր հատակագծով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կարճաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 2337, առկա բնակչությունը՝ 2263 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց հիմնական մասի նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանից[4]։ Կարճաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 49
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 109. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 727. — 4696 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարճաղբյուր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 47, available online at the website of the Internet Archive:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 328)։ |