Կարապետ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Գևորգյան
Ծնվել է1925
ԾննդավայրՎերնաշեն, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կարապետ Հարությունի Գևորգյան (1925, Վերնաշեն, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Գևորգյանը ծնվել է 1925 թվականին, Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղում։ 1942 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և աշխատել պիոներական ավագ ջոկատավար և մաթեմատիկա է դասավանդել Շատին և Գետափ գյուղերի դպրոցներում[1]։

1943 թվականին զորակոչվել է գործող բանակ, պանտոնային կամրջաշինարարական զորամասերում մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմի ծանր մարտերին։ Հակառակորդի ռմբակոծության տակ պանտոնային կամուրջներ էին անցկացնում խորհրդային հարձակվող զորամասերի գետանցման համար։ Օդերի վրա կամուրջ անցկացնելու պահին ռմբակոծությունից խափանվել է էլեկտրականությունը։ Գևորգյանը դիմելով համարձակ քայլի, լողալով անցել է մեծ լայնություն ունեցող գետը և ապահովել էլեկտրականությունը։ Ստորաբաժանումը ժամանակին ավարտել է պանտոնային կամրջի անցկացումը։ Կարապետ Գևորգյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։ Նա մարտերով անցել է Ռումինիայով, Հունգարիայով, Չեխոսլովակիայով և պատերազմի ավարտը դիմավորել է Ավստրիայում[1]։

Պատերազմից հետո երկու տարի ևս շարունակել է զինվորական ծառայությունը։ Զորացրվելուց հետո 1947 թվականից Գևորգյանը մանկավարժական աշխատանքի է անցել Եղեգնաձորի շրջանի դպրոցներում, դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Պարգևատրվել է բազմաթիվ մարտական ու հոբելյանական մեդալներով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]