Կանե Տանակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանե Տանակա
ճապ.՝ 田中カ子
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1903(1903-01-02)[1][2][3]
ԾննդավայրWajiro, Ճապոնական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 19, 2022(2022-04-19)[5] (119 տարեկան)
Մահվան վայրՖուկուոկա, Ճապոնիա[6]
Քաղաքացիություն Ճապոնիա
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունգործարար և վաճառող
 Kane Tanaka Վիքիպահեստում

Կանե Տանակա[7] (ճապ.՝ 田中カ子, ծնունդով՝ Օտա, հունվարի 2, 1903(1903-01-02)[1][2][3], Wajiro, Ճապոնական կայսրություն[4] - ապրիլի 19, 2022(2022-04-19)[5], Ֆուկուոկա, Ճապոնիա[6]), ճապոնացի գերերկարակյաց կին, որի տարիքը հաստատել է Գերոնտոլոգիայի հետազոտական ​​խումբը (GRG), ինչպես նաև Գինեսի ռեկորդների գիրքը։ Չիյո Միյակոյի մահից հետո՝ 2018 թվականի հուլիսի 22-ին, նա աշխարհի ամենատարեց ողջ մարդն է եղել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը։ Նա նաև Ճապոնիայի ամենատարեց մարդն էր ողջ պատմության ընթացքում և 2-րդը աշխարհում (Ժաննա Կալմանից հետո)։ Կանե Տանական վերջին մարդն է, որը ծնվել է 1903 թվականին։ Մահվան պահին նրա տարիքը եղել է 119 տարի 107 օր, որը համապատասխանում է 43 572 օրվա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանե Տանական 1923 թվականին։ Գունավոր լուսանկար
Կանե Տանական 1923 թվականին, 20 տարեկանում

Տանական ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կազուկի գյուղում (այժմ՝ Ֆուկուոկա)։ Կանեն Կումակիչիի և Կումա Օտայի ութ երեխաներից յոթերորդն էր։ Նա ժամկետից շուտ է ծնվել և սնվել է կերակրող մոր կաթով։

Կանե Տանական ամուսնացել է իր զարմիկի Հիդեո Տանակայի հետ 1922 թվականի հունվարի 6-ին։ Կանե Տանական մինչև հարսանիքը չի տեսել իր նշանածին։ Նրանք ունեցել են 4 երեխա (երկու որդի և երկու դուստր)[8], ինչպես նաև մեկ որդեգրած դուստր։ Կանեի ավագ դուստրը մահացել է ծնվելուց անմիջապես հետո, իսկ որդեգրված դուստրը մահացել է հիվանդությունից` 23 տարեկանում, 1945 թվականին։ Կանե Տանակայի կրտսեր դուստրը մահացել է մեկ տարեկանում, 1947 թվականին[9]։

Զույգն աշխատել է ընտանեկան խանութում, որտեղ վաճառվում էին շիրուկո և ուդոն լապշա, բրնձով բլիթներ և քաղցրավենիք[10][11]։ 1937 թվականին Կանեի ամուսինը զորակոչվել է զինվորական ծառայության, որը տևել է մինչև 1939 թվականը։ Նրա ավագ որդին՝ Նոբուոն, կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, որի ավարտին գերեվարվել է։ 1947 թվականին ազատ է արձակվել Սիբիրից և վերադարձել տուն[12]։ Պատերազմի ժամանակ Կանեն ու նրա ամուսինն օգնել են նաև հարազատների երեք երեխաներին, որոնց ծնողները մահացել են[13]։ Հայտնի է նաև, որ Տանական այդ ժամանակ տառապել է պարատիֆով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

46 տարեկանում Կանեն հաղթահարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ 1961 թվականին նա մկրտվել է` ազդվելով ամերիկյան ռազմակայանների բողքական քահանաների ազդեցությանը և մասնակցել եկեղեցական արարողություններին մինչև 103 տարեկանը։ Նա թոշակի է անցել 63 տարեկանում (այլ տվյալներով՝ 102 տարեկան)[14]։ 1970-ականներին նա այցելել է Միացյալ Նահանգներ՝ Կալիֆոռնիա և Կոլորադո, որտեղ ապրում էին նրա մի քանի զարմուհիներ և զարմիկներ։ 1993 թվականին՝ 90 տարեկանում, Կանեն այրիացել է 71 տարվա ամուսնությունից հետո[15]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանակայի մոտ 103 տարեկանում ախտորոշել են հաստ աղու քաղցկեղ, բայց հինգ ժամ տևած վիրահատությունից հետո կարողացել է կրկին հաղթահարել հիվանդությունը։ Նրա որդին Կանեի մասին գիրք է գրել, երբ նա 107 տարեկան էր, որը պատմում է նրա կյանքի և երկարակեցության մասին։ Ըստ նրա եղբոր թոռան` նա այդքան տարի ապրել է Աստծո հանդեպ ունեցած իր հավատքի շնորհիվ[16]։ Իսկ ըստ Տանակայի` իր երկարակեցության գաղտնիքը ընտանիքն է, հույսը, առողջ քունն ու սննդակարգը[17][18]։

2018 թվականի դրությամբ Կանե Տանական բնակվել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ 115 տարեկանում նա տեղաշարժվել է քայլակների օգնությամբ և ապրել ծերանոցում։ Գրել է բանաստեղծություններ և վերհիշել ԱՄՆ կատարած իր ճանապարհորդությունները։ Նա նաև հետաքրքրված էր գեղագրությամբ և հաշվարկներով։ Երբ նրան հարցրել էին, թե որքան է ուզում ապրել, նա պատասխանել է, որ ուզում է ապրել ևս 5 տարի[19]։

2018 թվականի հուլիսի 22-ին իր հայրենակից Չիյո Միյակոյի մահից հետո Կանե Տանական դարձել է ամենատարեց կենդանի մարդը։

2019 թվականի մարտի 9-ին Կանե Տանական պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքում և ստացել համապատասխան վկայական[20]։

2020 թվականի հունվարին Տանական նշել է իր 117-ամյակը ընտանիքի և ընկերների հետ ծերանոցում[21]։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել նույն կերպ նշել իր 118-ամյակը 2021 թվականի հունվարին՝ COVID-19 համավարակի պատճառով։

2020 թվականի հունվարին բացել է Թվիթթերի հաշիվ։ 2021 թվականի մարտին բարեկամներից մեկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Տանական հիվանդացել է 118 տարեկան դառնալուց անմիջապես հետո, սակայն հաջողությամբ ապաքինվել է։ 2021 թվականի փետրվարի լուսանկարում Տանական պատկերված էր թթվածնային խողովակով։

Որոշվել է, որ Տանական է օլիմպիական կրակը կրելու 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի հետաձգված էստաֆետայի ժամանակ, երբ կրակը կանցնի Շիմով, Ֆուկուոկայով 2021 թվականի մայիսի 11-ին։ Որոշվել է, որ Տանակայի ընտանիքը 100 մետրանոց ճանապարհի մեծ մասում նրան առաջ կմղի իր անվասայլակով, բայց Կանեն է անցնելու վերջին մի քանի քայլերը՝ նախքան ջահը հաջորդ վազորդին փոխանցելը։ Այս գաղափարից հետագայում ետ են կանգնել՝ մտավախություն ունենալով, որ Տանական կարող է վարակվել կորոնավիրուսով[22]։

2021 թվականի սեպտեմբերին Կանական ստացել է COVID-19 պատվաստանյութ՝ դարձնելով նրան ամենատարեց մարդը, որը պատվաստվել է այս վարակի դեմ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանե Տանական մահացել է հիվանդանոցում 2022 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 18:11-ին, 119 տարեկան 107 օրական հասակում։ Մահը վրա է հասել ծերության պատճառով։ Հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ առավոտյան ժամը 10-ին, Ֆուկուոկա քաղաքի Հիգաշի-կու քաղաքում, իսկ սգո գլուխը եղել է նրա հարսը (երկրորդ որդու կինը)։ Տանակայի թոռը պատմել է, որ նա հիվանդ է եղել անցյալ տարվա վերջից և մի քանի անգամ ընդունվել ու դուրս է գրվել հիվանդանոց, բայց դա հանկարծակի մահ է եղել։

Մահվան պահին նա Երկրի ամենատարեց կենդանի մարդն էր։ Նրա մահից հետո Լյուսիլ Ռենդոնը դարձել է Երկրի ամենատարեց կենդանի մարդը[23], իսկ Ֆուսա Տացումին դարձել է Ճապոնիայի ամենատարեց հաստատված կենդանի մարդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Kane_Tanaka
  2. 2,0 2,1 Wales J., Starling A. B. Վիքիա // Fandom — 2004.
  3. 3,0 3,1 Թվիթթեր(բազմ․) // (untranslated)(untranslated), 2006.
  4. 4,0 4,1 4,2 花も嵐も107歳 田中カ子(カネ)・長寿日本一への挑戦
  5. 5,0 5,1 5,2 https://www.independent.co.uk/asia/japan/kane-tanaka-oldest-person-death-age-b2064718.html%3famp
  6. 6,0 6,1 6,2 https://www.mirror.co.uk/news/world-news/breaking-worlds-oldest-person-kane-26789849.amp
  7. «Kane Tanaka (1903-Present) — The 110 Club». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  8. «5つ目の元号を迎える"歴史の生き証人"世界最高齢116歳田中カ子さん、願うのは「みんなが幸せな時代」 : スポーツ報知». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  9. «最高齢田中さん117歳に 戦争、病越え5時代生きる: 日本経済新聞». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  10. «45歳ですい臓がん、103歳で大腸がんを克服! 世界最長寿・田中力子さん116歳 | デイリー新潮». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  11. «The Oldest Person in the World Turns 117 | Smart News | Smithsonian Magazine». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  12. «Источник». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  13. «国内の歴代最高齢 117歳の田中カ子さん 記憶に焼きつく祈る姿 | クリスチャンプレス». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  14. «Postcards from Japan: Turning 117, the Fukuoka food scene and breaking Guiness World Records with Tanaka Kane, the super-centenarian | Travel Japan | JNTO». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. «最高齢田中さん117歳に 戦争、病越え5時代生きる». The Nikkei (ճապոներեն). 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «San Marcos couple celebrate aunt's 113th year — The San Diego Union-Tribune». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. Kashiwagi, Toshihiro (2018 թ․ հուլիսի 27). «ja:国内最高齢115歳、入所者励ます「頑張りんしゃい」» [At 115, the oldest man in Japan advises citizens to "try hard"]. Asahi Shimbun (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. * Brennan, David (2018 թ․ հուլիսի 27). «Who is the World's oldest Person? Chiyo Miyako Dies At 117, Passing Title To Kane Tanaka». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  19. Staff (2018 թ․ հուլիսի 27). «国内最高齢115歳、入所者励ます 「頑張りんしゃい」» (ճապոներեն). Asahi Shimbun. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Японка Канэ Танака признана самой старой женщиной в мире — Общество. Новости, Новости Азии — EADaily». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  21. «Старейшей жительнице Земли исполнилось 117 лет — РИА Новости, 05.01.2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  22. «è–ç"リレー 世界最é"˜é½¢ 118歳女性がランナー辞退の意向 | 聖ç"リレー オリンピック | NHKニュース». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 37 (օգնություն)
  23. «French nun Sister Andre, 118, claims title of world's oldest person». France24. 2022 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Չիյո Միյակո
Աշխարհի ամենածեր բնակիչը
2018 թվականի հուլիսի 22 - 2022 թվականի ապրիլի 19
Հաջորդող՝
Լյուսիլ Ռանդոն
Նախորդող՝
Նաբի Տաձիմա
Ճապոնիայի պատմության մեջ ամենածեր բնակիչ
2020 թվականի սեպտեմբերի 19-ից
Հաջորդող՝
Նախորդող՝
Չիյո Միյակո
Ճապոնիայի ամենածեր բնակիչ
2018 թվականի հուլիսի 22 - 2022 թվականի ապրիլի 19
Հաջորդող՝
Ֆուսա Տացումի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանե Տանակա» հոդվածին։