Նաբի Տաձիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբի Տաձիմա
ճապ.՝ 田島ナビ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1900(1900-08-04)
ԾննդավայրŌshima district, Ճապոնական կայսրություն
Մահացել էապրիլի 21, 2018(2018-04-21) (117 տարեկան)
Մահվան վայրKikai, Ōshima district, Կոգոշիմա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա

Նաբի Տաձիմա[1] (ճապ.՝ 田島ナビ, օգոստոսի 4, 1900(1900-08-04), Ōshima district, Ճապոնական կայսրություն - ապրիլի 21, 2018(2018-04-21), Kikai, Ōshima district, Կոգոշիմա, Ճապոնիա), ճապոնացի երկարակյաց կին, 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի ապրիլի 21-ը Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչն ու 19-րդ դարում ծնված վերջին կենդանի մարդը։ Պատմության մեջ մտած երեք ամենածեր մարդկանցից մեկն է, որի տարիքը կասկած չի հարուցում։

Ունեցել է 9 երեխա, 28 թոռ, 56 ծոռ և 35 թոռան թոռ։ Մահացել է 2018 թվականի ապրիլի 21-ին, ապրել է 117 տարի և 260 օր։

Երկարակեցության ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։

  • Ճապոնիայի և Ասիայի պատմության մեջ ամենատարեց բնակիչը։
  • Երկիր մոլորակի վերջին ողջ մնացած բնակիչը, որը ծնվել է 19-րդ դարում։
  • 2016 թվականի օգոստոսի 4-ին դարձել է պատմության մեջ 16-րդ մարդը, որը պաշտոնապես դարձել է 116 տարեկան։
  • 2017 թվականի օգոստոսի 4-ին դարձել է պատմության մեջ 8-րդ մարդը, որը պաշտոնապես դարձել է 117 տարեկան։
  • 2017 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է Ասիայում երբևէ բնակված ամենատարեց բնակիչը՝ այդ տիտղոսը վերցնելով իր հայրենակից Օկավա Միսաոյից և տեղ գտել Երկիր մոլորակում երբևէ բնակված ամենատարեց մարդկանց շարքերում։
  • 2017 թվականի սեպտեմբերի 15-ին դարձել է երկրագնդի ամենատարեց բնակիչը։
  • 2018 թվականի ապրիլի 10-ին դարձել է պատմության մեջ ամենաերկարակյաց երեք բնակիչներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nabi Tajima (3th Oldest Person Ever) — The 110 Club
  2. «Наби Тадзима становится 3-м старейшим человеком в истории». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]