Վիքիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիա
Изображение логотипа
ՏեսակMediaWiki կայք, wiki hosting service?, Վիքի և Հոսթինգ
Հիմնադրված էհոկտեմբերի 18, 2004[1]
ՀիմնադիրՋիմմի Ուելս[1] և Angela Beesley Starling?[1]
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՔրայժ Լ․ Պեյմիր
ԱրտադրանքՎիքի հոսթինգ
Աշխատողների թիվ160 մարդ
ՍեփականատերFandom, Inc.?
Կայքfandom.com(անգլ.)
 Fandom (website) Վիքիպահեստում

Վիքիա (անգլ.՝ Wikia), անվճար հոսթինգային ծառայություն, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ցանկացողին ստեղծել իր սեփական թեմատիկ վիքի-ծրագիրը կամ մասնակցել առկա ծրագրերի կոլեկտիվ աշխատանքներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիա ծառայությունն ապահովվում է կոմերցիոն 2004 թվականին ստեղծված Wikia, Inc. ընկերության կողմից, որի հիմնադիրներն են Ջիմմի Ուելսն (անգլ.՝ Jimmy Wales) ու Անջելա Բիզլին (անգլ.՝ Angela Beesley)։ Սկզբում ծրագիրը կրում էր «Wikicities» (ՎիքիՔաղաքներ) անվանումը։

2006 թվականի մարտի 27-ին Wikia, Inc.-ը հայտարարում է, որ կազմակերպությունն ստացել է հսկայական կապիտալային ներդրումներ ամերիկյան 4 միլիոն դոլարի չափով։ Այդ ժամանակ էլ նախագիծը վերանվանվում է «Wikia» (Վիքիա), քանի որ ստեղծողները մտավախություն ունեին, որ մարդիկ կկարծեն, որ վերջինս քաղաքների ուղեցույց է, ոչ թե հանրագիտարան։

Ինը ամիս անց Amazon.com-ը ներդրում է կատարում Wikia, Inc.-ում ամերիկյան 10 միլիոն դոլարի չափով, իսկ Ջեֆ Բլեքբարնը (անգլ.՝ Jeff Blackburn)՝ բիզնեսի զարգացման ավագ փոխնախագահը, դառնում է Wikia, Inc.-ի տնօրենների խորհրդի անդամ։

Վիքի-նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «wikia.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. — Վիքիայի կենտրոնական ամբողջ պորտալը
  • Community Central — Անգլերեն բաժնի և Wikia, Inc.-ի աշխատակիցների կենտրոնական պորտալ
  • ru-Community Central — Վիքիայի ռուսալեզու բաժնի կենտրոնական պորտալ

Որոշ խոշոր ռուսալեզու վիքի-նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ռեսուրսներ այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]