Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան; Արամ, Արամ փաշա; 1879, Զեյվա (այժմ՝ Հայաստան Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ) - հունվարի 29, 1919, Երևան), պետական, հասարակական գործիչ։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Ծնվել է Զեյվա գյուղում, Ռուսական կայսրություն։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907 թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903 թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ շարունակել ...