Կալի երգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալի երգը
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԿալի երգը

«Կալի երգը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է[1]։

Թումանյանն, ըստ երևույթին, օգտվել է բանավոր աղբյուրներից։

Գրության ստույգ թվականն հայտնի չէ[1]։

Բնագիրը չի պահպանվել։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին «Լուսաբեր» դասագրքի երկրորդ հատորում (էջ 110), այնուհետև՝ 1909 թվականին «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորում (էջ145), ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 239)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Լուսաբեր» դասագրքի երրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատր ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 620.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կալի երգը