Խճճված զուգահեռներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խճճված զուգահեռներ
Bonded Parallels
ԵրկիրՀայաստան Հայաստան
Նորվեգիա Նորվեգիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա[1]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2009
Լեզուհայերեն, անգլերեն ենթագրորով
ՌեժիսորՀովհաննես Գալստյան
ՊրոդյուսերՀովհաննես Գալստյան, Գևորգ Գևորգյան, Մոնա Ստեֆենսեն, Թրոնդ Բրենդ Անդերսեն, Օլիվեր Ուրսել
Սցենարի հեղինակՀովհաննես Գալստյան, Մարինե Զաքարյան, Թոմաս Շլեզինգեր
ԴերակատարներՍերժ Ավետիքյան և Էրիկ Յունգե Էլիասեն
ԵրաժշտությունՎահագն Հայրապետյան
Կատուներ
Հնչյունը` Կարեն Ծատուրյան, Ռունե Յանսեն
Պատմվածքի վայրՆորվեգիա
ԿինոընկերությունParallel Film Production
Հայաստանի ազգային կինոկենտրոն
Original Film (Նորվեգիա)
Quasar Pictures (Ֆրանսիա)
Տևողություն89 րոպե

Խճճված զուգահեռներ (անգլ.՝ Bonded Parallels), 2009 թվականին Parallel Film Production-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Original Film (Նորվեգիա) և Quasar Pictures (Ֆրանսիա) ընկերությունների նկարահանված համատեղ ֆիլմ։ 2009 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին Հաննան, ում ամուսինը՝ Հենրիկը, մասնակցում է դիմակայման շարժմանը, ժամանակավոր ապաստան է տալիս ռազմագերի Առաքելին՝ թաքցնելով նրան Հյուսիսային Նորվեգիայում գտնվող իր խրճիթում։ Այս մարդու ներկայությունը փոխում է նրա կյանքը, և նա սկսում է գրի առնել իր զգացմունքները օրագրում։

ԽՍՀՄ, Հայաստան, 1988 թվական։ Մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհի Լաուրան՝ միայնակ և խիստ անկախ մի կին, ապրում է հանգիստ և մեկուսացված կյանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թվում է, թե ոչինչ չի կարող փոխել այս կնոջ կանոնակարգված և միօրինակ առօրյան մինչև որ նա չի ստանում իր մոր օրագիրը, ով մահացել էր Լաուրային ծննդաբերելիս։ Բայց երբ նա առաջին անգամ իմանում է իր ծնողների՝ կորստի, կրքի և հուսահատության սիրային պատմությունը, նա սկսում է վերապրել իր իսկ կյանքում արգելված սիրո զուգահեռ պատմությունը[3][4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվավոր մցրանակ, «Նուռ» ՄԿՓ, Տորոնտո, 2009 թ.
  • Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ Լորանս Ռիթերին, «Արևելք և Արևմուտք, դասական և ավանգարդ» ՄԿՓ, Օրենբուրգ, Ռուսաստան, 2009 թ.
  • Ժյուրիի հատուկ դիպլոմ, Հայրենասիրական ֆիլմերի ՄՓ, Դոնի Ռոստով, Ռուսաստան, 2009 թ.
  • ՌԴ Պաշտպանության նախարարության մեդալ՝ պատերազմի թեմայի մարդասիրական արծարծման համար, “Վոլոկոլամսկի եզրագիծ” հայրենասիրական ֆիլմերի ՄՓ, Վոլոկոլամսկ, Ռուսաստան, 2009 թ.
  • Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում, Հյուսթոնի համաշխարհային ԿՓ, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ, 2010 թ.
  • Մրցանակ՝ լավագույն սցենարի համար, «Արփա» ՄԿՓ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2010 թ.
  • ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.
  • Լավագույն դեբյուտ 1991-2011 թթ.
  • Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխություն, 2012 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0973784/
  2. «Խճճված զուգահեռներ, Խաղարկային ֆիլմերի մրցույթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  3. Bonded Parallels, Խճճված Զուգահեռներ, Paralele încrucișate
  4. «Խճճված զուգահեռներ», «Խճճված» պատմություններ հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմից