Խինձ Շովիցի
Խինձ Շովիցի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Ցեղ | Խինձ (Scorzonera) |
Տեսակ | Խինձ Շովիցի (S. szovitzii) |
Միջազգային անվանում | |
Scorzonera szovitzii |
Խինձ Շովիցի (լատին․՝ Scorzonera szovitzii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
15-25 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Արմատը ծայրին ունի կլորավուն, պալարանման հաստացում։ Ցողունը միայնակ է, մինչև 2/3-ը տերևակալված։ Տերևների լայնությունը 2-5 մմ է, գծային են, տափակ։ Ծաղիկները դեղին են։ Զամբյուղը՝ գլանաձև, պտղի ժամանակ 3 սմ երկարությամբ։ Սերմնիկները գլանաձև թմբիկավոր մակերեսով են և 15-20 սմ երկարությամբ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Երևանի (Երանոսի լեռնաշղթա, Խոսրով գետի կիրճ) և Դարեղեգիսի (Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրությունների վրա, խճաքարոտ տեղերում և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարկության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականցվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|