Խատուտիկ աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատուտիկ աղավնի
Խատուտիկ աղավնի
Խատուտիկ աղավնի
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Columbiformes
Ընտանիք Աղավնազգիներ (Columbidae)
Ցեղ Աղավնիներ (Columba)
Տեսակ Խատուտիկ աղավնի (C. guinea)
Միջազգային անվանում
Columba guinea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խատուտիկ աղավնի[1](լատին․՝ Columba guinea), աֆրիկյան աղավնիների տեսակին պատկանող թռչուն։ Որպես դեկորատիվ թռչուն խատուտիկ աղավնին բուծվել է Մեծ Բրիտանիայում 1885 թվականին[2]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատուտիկ աղավնին մոտ 41 սմ երկարություն ունի, փետուրը հիմնականում մոխրագույն է։ Մարմնի քաշը` 250-ից 350 գ[3]։

Խատուտիկ աղավնին ունի կարմիր-շագանակագույն գույնի փետուրներ՝ եռանկյունաձև սպիտակ բծերով[4]։ Պարանոցի վրա կա կարմիր-շագանակագույն փետուրների լայն օղակ՝ մոխրագույն գագաթներով և կանաչավուն փայլով։ Պոչի փետուրները, ինչպես նաև կրծքավանդակը և փորը մոխրագույն են։ Կտուցը սև է, գրեթե սպիտակ մոմով։ Ծիածանաթաղանթները դեղին են, արտաքին օղակը՝ նարնջագույնից մինչև կարմիր։ Աչքերի շուրջ մաշկը անփետուր և կարմիր է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատուտիկ աղավնին ապրում է Աֆրիկայի անտառներում և սավաննաներում[5]։ Արեալը տարածվում է Սենեգալից մինչև Սոմալի, իսկ այնուհետև հարավից մինչև Արևելաֆրիկյան Ռիֆթի հովիտ։ Հարավային Աֆրիկայի տարածքներից հիմնականում բնակվում է Զիմբաբվեում, Բոտսվանայում, Նամիբիայում և Հարավային Աֆրիկայում[6]։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատուտիկ աղավնին սնվում է բույսերի սերմերով, ինչպես նաև հացահատիկով և գետնանուշով։ Սնուցումը տեղի է ունենում հիմնականում գետնին, սակայն թռչունը պտուղները կտցահարում է նաև ծառից[4]։ Եթովպիայի լեռներում թռչունները ազգակից են Եթովպական աղավնիներին[7]։

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուծման ժամանակահատվածը տևում է մոտ 15 օր։ Էգը երկու ձու է դնում բնում, որը գտնվում է ժայռերի ծերպերում, ծառերի վրա կամ տների պատերին։ Ձագերը մնում են բնի մեջ 20-ից 23 օր[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Columba guinea: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Rösler, S. 80
  3. Rösler, S. 79
  4. 4,0 4,1 The Birds of Africa. Academic Press Limited. ISBN 978-1-4729-2699-9.
  5. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  6. Rösler, S. 78
  7. Gibbs, S. 182
  8. Barlow, Clive. (1997). A field guide to birds of the Gambia and Senegal. Nr. Robertsbridge, East Sussex: Pica. ISBN 1-873403-32-1. OCLC 38491112.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Gibbs, Eustace Barnes und John Cox: Pigeons and Doves – A Guide to the Pigeons and Doves of the World. Pica Press, Sussex 2001, ISBN 90-74345-26-3
  • Alois Münst und Josef Wolters: Tauben – Die Arten der Wildtauben, 2. erweiterte und überarbeitete Auflage, Verlag Karin Wolters, Bottrop 1999, ISBN 3-9801504-9-6
  • Gerhard Rösler: Die Wildtauben der Erde – Freileben, Haltung und Zucht, Verlag M. & H. Schaper, Alfeld-Hannover 1996, ISBN 3-7944-0184-0
  • David Burnie (Hrsg): Vögel, München 2008, Dorling Kindersley, ISBN 978-3-8310-1272-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատուտիկ աղավնի» հոդվածին։