Խայտաթևավորներ (լատին․՝ Tephritidae կամ Trypetidae), կարճաբեղիկ երկթևանիմիջատների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է մոտ 46 տեսակ։ Առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սյունիքի, Կոտայքի մարզերում։
Որոշ տեսակներ գյուղատնտեսության վնասատուներ են. բալենու ճանճը (Phagoletis cerasi) հիմնականում վնասում է կեռասենու և բալենու պտուղները, որոնք հասունանալիս գորշանում են, կնճռոտվում և փոքրանում։ Սեխի ճանճը (Myopardalis pardalina) վնասում է սեխին և ձմերուկին, պտուղները չեն մեծանում, փտում են կամ կարծրանում։ Հանդիպում են նաև ծորենու, չիչխանի, մասրենու ճանճերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։