Լյուստրացիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուստրացիան Հայաստանում կամ՝ այլ կերպ ասած օտարերկրյա գաղտնի ծառայությունների, մասնավորապես Խորհրդային Միության և Ռուսաստանի հատուկ ծառայությունների, գաղտնի լրտեսական և պատժիչ մարմինների գործակալների գաղտնազերծումը քաղաքական միջոցառում է, որն անցկացնելու պահանջը առաջացել է Հայաստանում պաշտոնապես՝ ԽՍՀՄ–ի, իսկ իրականում՝ Ռուսաստանի քաղաքական ազդեցության թուլացումից հետո։ Կոմունիստական ռեժիմի խարխլումից (1988-1989), իսկ ապա՝ աստիճանաբար տապալումից (1990-1991) հետո Հայաստանում Լյուստրացիա անցկացնելու փորձեր են եղել[1][2][3][4]։

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման սահմանումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնազերծումը կամ լյուստրացիան Հայաստանում համարվել և համարվում է միջոցների մի համախումբ, որոնցով բացահայտվում, հավաքագրվում, գնահատվում են գաղտնազերծման ենթակա անձանց՝ (մասնավորապես Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ) վերաբերյալ տեղեկատվությունը, գրանցվում և հաշվառվում են որոշակի անձինք, կանխվում և արգելվում է նրանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և պետական ու հանրային կառավարման, գիտական և ուսումնական հաստատությունների ղեկավարման և իրավաբանական որոշակի սահմանված պաշտոններ զբաղեցնելը[5]։

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման նպատակները Հայաստանի Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում գաղտնազերծման նպատակները սահմանվել են տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից։ Ըստ 2016 թվականին ՀՀ Ազղգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Գաղտնազերման (լյուստրացիայի) մասին» օրենքի նախագծի[6] այդ նպատակները ձևակերպվել են հետևյալ կերպ[5]

1) ժողովրդավարական հասարակության և սահմանադրական կարգի ամրապնդում,

2) ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացում,

3) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում,

4) հանրության սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանություն,

5) Խորհրդային, ֆաշիստական և այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխում։

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման տարածման ոլորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման անցկացման պահանջը նախատեսվում է տարածել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ ԿԳԲ–ի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ[5]:․

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման ենթակա անձինք և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման ենթակա են համարվում հետևյալ պաշտոնները զբաղեցնող պաշտոնատար անձինք[5]․՝

  • Հայաստանի Հանրապետության Նախագահը,
  • Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետները,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և նրանց տեղակալները,
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները,
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները,
  • Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահը,
  • Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը,
  • Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը,
  • Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի, տարածքային մարմինների և սահմանապահ զորքերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք,
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները,
  • Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները,
  • Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորները,
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և դատախազները,
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները,
  • Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը,
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և տեղակալը,
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը,
  • Հայաստանի Հանրապետության մարզպետները, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները և ավագանու անդամները,
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և աշխատակիցները,
  • Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները,
  • Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները,
  • վերը թվարկված պաշտոնատար անձանց խորհրդականները, օգնականները և մամլո քարտուղարները,
  • Հայաստանի Հանրապետության նոտարները,
  • Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահը, Պալատի խորհրդի անդամները,
  • Հայաստանի Հանրապետության հանրային, պետական և այլ զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը, խմբագիրները և լրագրողները,
  • ինչպես նաև այն անձինք, ովքեր հավակնում են (թեկնածու են) զբաղեցնել վերը թվարկված պաշտոնները։

Հայաստանում քաղաքական մաքրագործման իրականացման առաջին փորձեր Երրորդ հանրապետության գոյության առաջին տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Երրորդ Հանրապետությունում լյուստրացիայի՝ քաղաքական մաքրագործման անցկացման ջատագովներից մեկը, թերևս ամենաաչքի ընկնողը, ի սկզբանե եղել և մնում է ԱՄԿ–ի անդամ և ԱԻՄ–ի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև նրա զինակից և գաղափարակից Ազատ Արշակյանը[7]։ 1991 թ. իրականություն դարձավ դեռևս 1973 թվականին՝ այն ժամանակ Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարական նպատակը։ Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրված Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-93 թվականներին, առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թվականի հուլիսի 5–ին՝ Հայրիկյանի ծննդյան օրը։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իշխանավորներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը Կրեմլի, այսինքն Ռուսական նոր կայսրության ղեկավարների վասալի կարգավիճակում պահելու համար։

Հայրիկյանը 2016 թ.

Լյուստրացիայի անցկացման փորձերը Երրորդ հանրապետության հետագա տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման մի շարք փորձեր են եղել Երրորդ հանրապետության գոյության նաև հետագա տարիներին[8][9]։

Լյուստրացիայի անցկացման հարցում Պարույր Հայրիկյանի և «Ազգային ինքնորոշում միավորման» դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ Հանրապետության գոյության տարիներին Պարոյր Հայրիկեանը բազմիցս բացատրել և ընդգծել է մինչև այսօր Հայաստանի Հանրապետության ներսում գործող օտար երկրների գաղտնի գործակալական ցանցերի (հատկապես նախկին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ–ԿԳԲ-ի և նրա ժառանգորդ Ռուսաստանի ՖՍԲ–ի ու ՍՎՐ–ի, ինչպես նաև ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՐՈՒ–ի գործակալական ցանցերի) անհրաժեշտ ու անհապաղ բացահայտման կարեվորությունը։

Լյուստրացիայի իրականացման կողմնակից քաղաքական գործիչներ և հայկական ազգային ազատագրական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարույր Արշավիրի Հայրիկյանը (ծնվ.` հուլիսի 5 1949 թ.) հայ ազգային, քաղաքական գործիչ է, խորհրդային նշանավոր այլախոհ,1968 թվականից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան։
  • Ազատ Լևոնի Արշակյանը, ծնվել է օգոստոսի 13, 1950 (67 տարեկան), Կրթությունը՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
  • Ազգային Միացյալ Կուսակցությունը հիմնադրվել է 1966 թ Ապրիլի 24-ին. ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ՝ ԿԳԲ–ի կողմից 1968 թվին կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին Հայաստանի անկախությունը Ռուսաստանից և 1915-1923 թվականների հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ 1973 թ.-ին ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է «անկախություն հանրաքվեի ուղով» ռազմավարությունը։
  • Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) հիմնել է Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին։ Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր։ ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր։
  • Զարուհի Համազասպի Փոստանջյան, հայ քաղաքական գործիչ, Ժառանգություն խմբակցության նախկին անդամ[10], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ 2012 թ.-ի մայիսի 31-ից 2013 թ.-ի հոկտեմբերի 22-ը եղել է հիշյալ խմբակցության քարտուղար, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից 2014 թվականի փետրվարի 3-ը՝ խմբակցության ղեկավարն էր[11]։

Անդրադարձներ լյուստրացիային 2003 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի Նոյեմբերին Հայաստանի Հանրապետության Մամուլի ազգային ակումբը քննարկում էր կազմակերպել՝ «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա»[12]։

2003 թվականի Նոյեմբերին ՀՀ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա» թեմայով կլոր սեղան–քննարկման մասնակիցների պահանջները և դիրքորոշումները տարաբնույթ էին։

  1. Պարույր Հայրիկյան, Ազգային ինքնորոշում միավորման՝ ԱԻՄ առաջնորդը՝ պահանջում էր «բացել գաղտնի գործակալության գրապահոցները»։ Հայրիկյանը հասցրեց կարդալ իր մտորումները քննարկվող թեմայի շուրջ, և ավելին՝ նախադասություն առ նախադասություն մեկնաբանել իր իսկ մտքերը[12]։ «Լինելով անկախ երկիր, Հայաստանը դեռ չի ձերբազատվել այլ երկրի գործակալական ցանցից, իսկ մեր գաղտնի ծառայությունների արխիվները պահվում են այլ երկրում և մեզ մատչելի չեն»,- այս խոսքերից հետո, պրն Հայրիկյանը դիմեց «թագավորին»՝ «Եվ դու քեզ թագավո՞ր ես կոչում, երբ քո գործակալական ցանցի արխիվներն այլ երկրում են»[12]։
  2. Հմայակ Հովհաննիսյան, քաղաքագետ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր․ պահանջում էր «լյուստրացիայի ենթարկել նախկին ԽՍՀՄ գաղտնի ծառայությունների գործակալներին»[12]։
  1. Գառնիկ Իսագուլյան «Ազգային անվտանգություն» նշանակալի անունը կրող կուսակցության ղեկավար», ՀՀ խորհրդարանի պատգամավոր․ Անընդունելի էր համարում գործակալների «լյուստրացիան»՝ բացահայտումը, մի վերապահում անելով՝ «ազգային անվտանգության գործակալներին բացահայտել կարելի է միայն նրանց մահից հիսուն տարի հետո»։ Ըստ նրա, մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել անվտանգության գաղտնի ծառայություններում, պիտի հանգիստ լինեն, որ չեն «վառվի», քանի կենդանի են[12]։
  2. Հրանտ Խաչատրյանը՝ ՍԻՄ առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր․ հիշեց իր շփումները անվտանգության աշխատակիցների հետ, և զգուշավորության դրդեց՝ «տեսնելով, թե որքան պատրաստված են նրանք, ես միշտ զգուշացել եմ, և երիտասարդներին զգուշացրել եմ, որ չընկնեն գաղտնի ծառայության որոգայթները»[12]։ Հրանտ Խաչատրյանը նաև խոսեց Չինաստանի ԱԺ-ում քննարկվող «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծում տեղ գտած մի «սողանցքի» մասին, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը[12]։ «Սողանցքը» թույլ է տալիս որոշ դեպքերում, առանց դատարանի որոշման գաղտնալսումներ և գաղտնազննումներ կատարել[12]։

Անդրադարձներ լյուստրացիային 2011 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է, մասնավորապես, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ–ի[13], այսինքն՝ ԽՍՀՄ–ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[4]։

Զարուհի Փոստանջյան։

Այդ կապակցությամբ ԱԻՄ–ի ղեկավար Պարույր Հայրիկյանն իր աջակցությունը հայտնեց «Ժառանգությանը»։

ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելու «Ժառանգության» նախաձեռնությունն օրենքի և ժամանակի պահանջ է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկյանը` հիշեցնելով, որ ժամանակին ինքը և Ազատ Արշակյանն էին առաջինը խորհրդարանում նման առաջարկով հանդես եկել, սակայն կարողացան հավաքել ընդամենը 50 ստորագրություն և օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ անգամ չմտավ։
- Հայ․նյուզ․ամ։ 29 Նոյեմբերի 2011 - 13:32

Անդրադարձեր լյուստրացիային 2012 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադարձեր լյուստրացիային 2015 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարԴավիթ Շահնազարյանը 2015 թվականի մայիսին հայտարարել էր, որ լյուստրացիա կարելի է անել երկու անգամ ընտրությունների արդյունքներով իշխանափոխություն անելուց հետո։ 2015 թվականի մայիսի 8–ին Պարույր Հայրիկյանից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության «Իրավունք» թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա համաձայն է Դավիթ Շահնազարյանի այդ տեսակետին։ Պարույր Հայրիկյանը պատասխանել է, որ «Ով ինչ կասի լյուստրացիայի մասին, ես չեմ խորանա։ Անցյալում դա ինձ համար սկզբունք էր, իսկ հիմա միջազգային փորձառության արդյունքներ կան»[14]։

Անդրադարձներ լյուստրացիային 2016 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը[6]։ Նախագծի տեքստը բերված է ստորև։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ (ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ) ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները, կարգը և դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

Հոդված 2. Գաղտնազերծման (լյուստրացիայի) իրավական հիմքերը

1. Գաղտնազերծումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։

2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը։

Հոդված 3. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքով իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթներն ու սկզբունքները պետության և հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից։

2. Հայաստանի Հանրապետությունում գաղտնազերծման նպատակներ են.

1) ժողովրդավարական հասարակության և սահմանադրական կարգի ամրապնդումը,

2) ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

3) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը,

4) հանրության սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը,

5) Խորհրդային, ֆաշիստական և այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխումը։

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գաղտնազերծում (լյուստրացիա)` միջոցների համախումբ, որով բացահայտվում, հավաքագրվում, գնահատվում են սույն Օրենքի 5-րդ հոդվածով գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, գրանցվում և հաշվառվում են հետևյալ անձինք, կանխվում և արգելվում է նրանց կողմից Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը,

2) գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծում իրականացնող Հանձնաժողով,

3) հատուկ ծառայություններ (այսուհետ` հատուկ ծառայություններ ` նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ), հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ կամ այլ հատուկ ծառայություններ, ինչպես նաև այլ երկրների հատուկ ծառայություններ,

4) հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձ` հատուկ ծառայությունների հանձնարարականների կատարմանը փաստացի և գիտակցաբար գործակցած անձ, ով գրավոր կամ բանավոր պարտավորված է եղել գաղտնի կամ բացահայտ համագործակցել այն դեպքերում, եթե գործունեությունը չի կանոնակարգվել տվյալ ծառայությունների կանոնակարգերով կամ օրենսդրությամբ (գործակալ, ռեզիդենտ, վստահելի անձ, հանդիպումների համար քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք, բնակարան կամ այլ շինություն, պահող, վարձակալող կամ տրամադրող անձ, արտահաստիքային օպերատիվ աշխատակից կամ հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ)։

5) գործակալ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի (ոչ բացահայտ) համագործակցած և նրանց առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարած անձ,

6) ռեզիդենտ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով իրեն ներկայացված գործակալների ու վստահելի անձանց հետ կազմակերպել է աշխատանքները,

7) վստահելի անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով ինքնակամ տեղեկատվություն է տրամադրել այն անձանց ու փաստերի վերաբերյալ, որոնք հետաքրքրել են հատուկ ծառայություններին, ինչպես նաև կատարել է նրանց հանձնարարությունները,

8) քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով պահել, վարձակալել կամ տրամադրել է նրանց տնօրինման ներքո գտնվող տարածք բնակարան կամ այլ շինություն` պայմաններ ապահովելով գործակալական կամ օպերատիվ այլ գործունեության համար,

9) հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով բնակելի տարածքներ է տրամադրել գործակալների և ռեզիդենտների հետ այդ ծառայությունների աշխատանքի համար և այդ աշխատանքների համար ապահովել է անհրաժեշտ կոնսպիրատիվ պայմաններ,

10) արտահաստիքային օպերատիվ աշխատակից` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով հասարակական հիմունքներով օժանդակել է հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությանը և աշխատանքներ է տարել իրեն վստահված գործակալների հետ, ընտրել վստահելի անձանց, ինչպես նաև կատարել այլ առաջադրանքներ ու հանձնարարություններ,

11) հատուկ ծառայությունների հետ համագործակցած այլ անձ` անձ, ով նախկին ԽՍՀՄ կամ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցած մեկ այլ հատուկ ծառայության հանձնարարությամբ իրականացրել է գործակալի, ռեզիդենտի, վստահելի անձի, քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, արտահաստիքային օպերատիվ աշխատակցի և այլ գործառույթներ,

12) հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց գրանցում՝ հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձանց, ինչպես նաև նրանց ու հատուկ ծառայությունների մասին անվտանգության մարմինների կազմած տեղեկությունների հաշվառում ռեեստրում,

13) ռեեստր` Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով և ձևով վարվող տվյալների, տեղեկատվության ամբողջություն, որում հաշվառվում են հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձինք և նրանց նախկին գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։

Հոդված 6. Գաղտնազերծման ենթակա անձինք և պաշտոնները

Սույն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման ենթակա են՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը, Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի, տարածքային մարմինների և սահմանապահ զորքերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և դատախազները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և տեղակալը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության մարզպետները, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները և ավագանու անդամները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, սույն հոդվածում սահմանված անձանց խորհրդականները, օգնականները և մամլո քարտուղարները, նոտարները, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահը, Պալատի խորհրդի անդամները, պետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը, խմբագիրները և լրագրողները, ինչպես նաև այն անձինք, ովքեր հավակնում են (թեկնածու են) զբաղեցնել սույն հոդվածով սահմանված պաշտոնները։

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով կազմավորվում է Հանձնաժողով` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաև վերջիններիս սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով։

2. Հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և անկախ պատգամավորների կողմից առաջադրված` մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ։

3. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար, ընդ որում` նրանցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացրած անդամը։

4. Հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։

5. Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և անկախ պատգամավորների կողմից Հանձնաժողովի անդամներ առաջադրելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հանձնաժողովի կազմը և վերջինիս ներկայացմամբ` կանոնադրությունը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է Հանձնաժողովի անդամների վարձատրությունը և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները։

6. Հանձնաժողովի անդամի հրաժարականի, հետկանչի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում սույն օրենքով նրան առաջադրելու իրավունք ունեցող մարմինները պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովին են ներկայացնում նոր անդամի թեկնածությունը։

Հանձնաժողովի ներկայացմամբ Կառավարությունը իր առաջիկա նիստում փոփոխություն է կատարում Հանձնաժողով ստեղծելու մասին որոշման մեջ։

7. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ավարտը կամ արձակումը։

Հոդված 8. Հանձնաժողովի գործունեության կարգը

Հանձնաժողովը`

1) ձևավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում և հաստատում է իր կանոնադրությունը,

2) ստեղծում է աշխատանքային խումբ, որն արձանագրում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց խոստովանությունները, նրանց և հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկությունները և դրանք փոխանցում է Հանձնաժողովին,

3) հավաքագրում, ստուգում և վերլուծում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները, ինչպես նաև դրանք ներկայացնում է Հանձնաժողովին` ռեեստրում այդ անձանց հաշվառելու համար,

4) հավաքագրում, ստուգում և կանոնակարգում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած տեղեկությունները և նրանց նախկին գործունեության մասին տեղեկատվությունը,

5) հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ,

6) սահմանում է հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները և հրապարակում դրանք,

7) վարում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստր։

Հոդված 9. Հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները

1. Սույն օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովն իրավունք ունի`

1) ստանալ և հավաքագրել գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված տեղեկությունները` ներառյալ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող, որոնք առնչվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններին,

2) բացահայտել հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց,

2. Հանձնաժողովը պարտավոր է`

1) օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող և սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով բացահայտված անձանց առաջարկել ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց,

2) որոշում կայացնել` գաղտնազերծելու և հրապարակելու սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված անձանց մասին տեղեկատվությունը, եթե մերժվում է Հանձաժողովի` սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված առաջարկությունը, ինչպես նաև տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով,

3) ապահովել գաղտնազերծման ենթարկվող անձի, նրա վերաբերյալ տվյալների և ռեեստրի տեղեկատվության գաղտնիությունը` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,

4) նախազգուշացնել գաղտնազերծման ենթակա անձանց իրենց (այդ թվում` այլ անձանց) վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու կամ դիտավորյալ սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին,

5) սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված դեպքում գաղտնազերծել և հրապարակել Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը,

զ) հիմնավորել Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը,

6) հանդես գալ դատարանում, եթե Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը դատական կարգով բողոքարկվել է,

7) որոշում կայացնել` գաղտնազերծելու և հրապարակելու Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը` առանց պահպանելու սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված ընթացակարգը, եթե գաղտնազերծման ենթակա անձի կողմից իրագործվել է մարդկության դեմ ուղղված զինվորական հանցագործություն կամ ցեղասպանություն։

Հոդված 10. Հանձնաժողովի կողմից որոշումների կայացման կարգը և բողոքարկումը

1. Հանձնաժողովը սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված որոշումները կայացնում է փակ նիստում` Հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է անդամների 2/3-ի ներկայության դեպքում։

2. Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել այն անձը, ում վերաբերյալ կայացվում է որոշումը։

3. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում կայացումից հետո մեկամսյա ժամկետում, որի ընթացքում կարող է դատական կարգով բողոքարկվել այն անձի կողմից, ում վերաբերյալ այն կայացվել է։

4. Հանձնաժողովի` ուժի մտած որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Օրենսդրությամբ սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն է առաջանում, եթե`

1) Հանձնաժողովն իր կայացրած որոշումը սույն օրենքով սահմանված դեպքում և կարգով չի հրապարակում,

2) Հանձաժողովը հրապարակում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,

3) տեղեկատվություն տիրապետողը խոչընդոտում է տեղեկատվության տրամադրումը Հանձնաժողովին,

4) Հանձաժողովին տրամադրվում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,

5) խոչընդոտվում է Հանձնաժողովի կայացրած և սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշման կատարումը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում։

Հոդված 12. Անցումային դրույթներ և օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար Հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում
- Ա–Մեկ Պլյուս Լրատվամիջոցի համացանացային տարբերակ։ 16:13

Անդրադարձներ լյուստրացիային 2017 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուստրացիաների պատմական օրը[15]։

Լյուստրացիայի ձախողումը Երրորդ հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա սերունդներին կարող է զարմանալի թվալ, սակայն, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկած ազգանպաստ և պետականամետ սույն նախագիծն առաջացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխող ուժերի և, նույնիսկ՝ գիտական վերնախավի մի մեծ հատվածի թե՛ բացահայտ, թե՛ թաքուն, բայց բուռն և եռանդուն դիմադրությունը[16]։ 1988-2018 թվականների ընթացքում Հայաստանում լյուստրացիա, այսինքն՝ քաղաքական մաքրագործում իրականացված չէ, և դրա ձևական–պաշտոնական պատճառաբանություններից մեկն այն է, որ իբր, հայկական հասարակության մեջ շատերը, իսկ իրականում՝ հիմնականում նախկին և ներկայիս կառավարող վերնախավի գերակշիռ մեծամասնությունը, լյուստրացիան համարում են վտանգավոր` իբրև թե խուսափելով հնարավոր երկպառակություններից կամ «եղբայրասպանությունից»[4]։

Փաստացի, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում՝ 1991-2018 թվականներին լյուստրացիոն (այսինքն՝ քաղաքական մաքրագործման) գործընթացները կասեցվել են[4][17]։

Հայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ, դեռևս շարունակում էի, գրեթե հուսահատորեն պահանջել լյուստրացիա՝ Երրորդ հանրապետության վերջին շաբաթներին և ամիսներին։ Դրանց թվում նաև ՙՙՀայեր՚՚ համացանցային լրատվամիջոցի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը[18]։

Լյուստրացիայի պահանջը և իրականացման հնարավորությունները Հայաստանի Չորրորդ հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ, զորահրամանատար Ժիրայր Սեֆիլյան։

Լյուստրացիայի կատարման պահանջը այս կամ այն կերպ դարձյալ ի հայտ եկավ 2018 թ․ ապրիլ–մայիսին իրականացած կամ սկսված Թավշյա հեղափոխության ընթացքում, երբ Հայաստանի Երրորդ Հանրապետությանը փաստացի փոխարինեց նոր՝ Չորրորդ հանրապետությունը[19]

Հայաստանի նոր՝ Չորրորդ Հանրապետությունում քաղաքական մաքրագործման կամ լյուստրացիայի իրականացման բացահայտ պահանջով հանդես են գալիս հատկապես ՙՙՍասնա ծռեր՚՚ ռազմաքաղաքական խմբավորման և ՙՙՆախախորհրդարան՚՚ քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Մասնավորապես, նման հստակ պահանջ է հնչել 2018 թվականի մայիսի 10–ին՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից[20]։

Կենսականորեն կարևոր է լյուստրացիան, առաջին հերթին ՀՀԿ-ի՝ որպես գաղութատիրության ռևանշի օջախի չեզոքացումը. Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռերի» ուղերձը։ 10.05.2018․ «Հայ ազատամարտիկ, զորահրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա Ծռերը» շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ժողովրդին»։ Սիրելի՛ հաղթական ժողովուրդ ՀՀ վարչապետ, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան Ժողովրդի կամքի, նրա իշխանության հաստատման երկարամյա պայքարն արձանագրեց առաջին շոշափելի արդյունքը։ Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների միասնական կամքով դարձավ ՀՀ վարչապետ։ Հայրենիքի վերատիրացման մեկնարկի՝ Շուշիի ազատագրման օրը տարած այս խորհրդանշական հաղթանակի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը մաղթում ենք արգասաբեր աշխատանք ի բարօրություն մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի։ Սիրելի՛ հայրենակիցներ Այս հաջողությունը գործի սկիզբն է միայն։ Համաժողովրդական ընդվզումը, որ նոր որակով ու շատ ավելի մեծ մասշտաբով Սասնա Ծռերի ապստամբության օրգանական շարունակությունն է, պետք է հեղափոխությունը, ազգային-ազատագրական պայքարը հասցնի իր տրամաբանական ավարտին։ Եթե Սասնա Ծռերի ապստամբությունը կտրեց ռուսական գաղութային համակարգի կյանքի թելը, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումն այդ համակարգի գործիքի՝ հայաստանյան գաղութային վարչակազմի ձեռքից վերցրեց գործադիր իշխանության ղեկը։ Սակայն նպատակին հասնելու համար հարկավոր է առաջ գնալ, ազատագրվել գաղութային համակարգից և կառուցել ազգային-քաղաքացիական պետություն-համակարգ։ Անհրաժեշտ է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ու նոր Սահմանադրության ընդունմամբ կազմավորել պետական կառավարման ազգային համակարգ, այնուհետև զուգահեռաբար կտրել մեզ Ռուսաստանին կապող պորտալարը, որ գաղութային համակարգի կառավարման լծակն է, և Կուր-Արաքսյան Նոր Հանրապետության ստեղծմամբ վերաձևել 1921թ. ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, որ գաղութային համակարգի հենքն է։ Մինչ այդ՝ կենսականորեն կարևոր է լյուստրացիան, առաջին հերթին ՀՀԿ-ի՝ որպես գաղութատիրության ռևանշի օջախի չեզոքացումը։ ՀՀԿ-ն ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն պետականության, ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու դեմ հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր կազմակերպություն է։ Ուստի ՀՀԿ-ն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ նրա գործունեությունը, այդ թվում՝ ընտրություններին մասնակցությունը, պետք է արգելվի։ Նույն կերպով պետք է կասեցվեն նաև նրա կամ նրա առանձին մասերի վերանվանման միջոցով քաղաքական դաշտում մնալու փորձերը։ Հայրենիք, ազգային ապագա ու մարդկային երջանկություն ունենալու համար պետք է առանց վարանելու և հապաղելու համազգային ջանքերի գերագույն զորաշարժով լծվենք այս առաջադրանքը կատարելու գործին։ Ի գո՛րծ, սիրելի՛ հայրենակիցներ։ Մե՛նք ենք տերը մեր երկրի։
- Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Հաճախ լյուստրացիոն գործընթացն ընդունում է ակամա բնույթ և իրականանում է նախկին քաղաքական գործիչների փաստացի «ինքնալյուստրացման» տեսքով[21]։ Մասնավորապես՝ Արցախյան հիմնահարցի լուծման գործընթացին անդրադառնալիս։

Հայաստանի նոր վարչապետը խախտել է նախկին նախագահների անդորրը։ Միայն Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին մի նախադասությունը բավական էր, որ նախկինները յուրատեսակ լյուստրացիա սկսեն։ Եվ ամենևին էլ արդեն կարևոր չէ, թե որ նախագահի օրոք կամ համաձայնությամբ, կամ թողտվությամբ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։

Այս տարօրինակ իրավիճակում հատկապես բախվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տասնյակ տարիների լռությունից հետո նրանք անձնական գզրոցներից տեղեկատվություն է, որ արտանետում են մեդիադաշտ։ «Մարտով» հետախուզությունից հետո «հրետանային նախապատրաստություն» է սպասվում, որին անտարակույս կհետևի «ճակատային» հարձակումը, եթե նախկինները չդադարեցնեն ակամա փոխլյուստրացիան։

Հանուն արդարության պետք է նշել, որ այս լյուստրացիոն գործընթացն ավելի շատ դրական քան բացասական ազդեցություն ունի արցախյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմի բանակցային դիրքերի ամրապնդման վրա։ Այն միաժամանակ նաև նոր բանակցողին՝ Նիկոլ Փաշինյանին իր բանակցային փաթեթում ճկուն մանևրերի հնարավորություն է տալիս, շատ դրվագներում սպիտակ թղթից սկսելու հեռանկարով։ Բայց բանակցությունների հաջորդ ակտիվ փուլը դեռ առջևում է և կանխատեսումներ անել դեռ պետք չէ։

Մի բան ակնհայտ է, որ նախկին նախագահների հեռակա բանավեճից պարզվում է, որ երկուսն էլ անուղղակիորեն ընդունում են բանակցային գործընթացից Արցախի հեռացման սխալականությունը, դրանով է՛լ ավելի խորացնելով սեփական անփառունակ վիճակը։ Մյուս կողմից էլ նակխկինները ակամա խոստովանում են, որ այսքան ժամանակ կարգավորման գործընթացը օգտագործել են այլ նպատակների համար։

Հիշում ենք՝ ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարում, որ երկրում սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավումը բացառապես պայմանավորված է Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Իսկ ահա հաջորդ երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնց կառավարման տարիներին օլիգարխիկ կլանների ձեռքում կուտակված նյութական հարստությունները ի չիք էին արել սոցիալական դժվարությունների մասին տերպետրոսյանական առասպելը, Արցախի հարցը պարբերաբար շահարկում էին սեփական իշխանության ներքին լեգիտիմության պակասը կամ բացակայությունը արտաքին աշխարհում լրացնելու և դրսի «դաբրոներով» այն պահելու նպատակով։

Շարունակե՛ք, պարոնայք նախկին նախագահներ։ Ձեր բացահայտումները վաղուց էին պետք։
- Լյուստրացիան սկսվում է. «մարտի են գնում միայն ծերունիները»։ 2018-05-15-11:54․

Թավշյա հեղափոխության վերածնած լյուստրացիոն տրամադրություններ մամուլում և հրապարակախոսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավական սուր կերպով լյուստրացիայի, գաղտնազերծման կամ լուսահայտման պահանջն ի հայտ եկավ արդեն իսկ Թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից։ Դրա արտահայտություններն էին ԶԼՄ–ներում ի հայտ եկած համապատասխան նյութերը։ Ուշագրավ է հայկական քաղաքական ուժերի դիրքորոշումները բացահայտող Մարինա Բաղդագուլյանի «Լուսահայտում» երգիծական–քաղաքական հրապարակումը, որը ստորև մեջբերված է։ [22]

Լուսահայտում

Լյուստրացիայի հարցն այնքան ձգձգվեց, որ այն ինքնաբերաբար կատարվում է մեր աչքի առաջ։ Համարյա մանրամասնությամբ, տեղ-տեղ էլ` ծիծաղելու աստիճան կանխատեսելի։ Երբ ԲՀԿ-ն տարածեց համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարությունը, ամենասուր վերլուծական միտքն անգամ աչքի առաջ առնվազն մեկ-երկու ժամվա սպասում ուներ` մինչև բաղձալի հրաժարականը։ Բայց դա տեղի ունեցավ ընդամենը 30 րոպե անց։

Այսինքն, ներքին լյուստրացիան մեզ ասաց, որ հրաժարականը կլինի, պարզապես ռիթմիկ խանգարումներով։ Այնպիսի խանգարմամբ, որ անգամ լյուստրացիան զարմացավ ու կախեց։

Եվ ահա, ապրիլի 25-ին երթի է դուրս գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` առանց Գագիկ Ծառուկյանի։ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ։ Թե որտե՞ղ էր այդ ժամին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և մասնավորապես ինչո՞վ էր զբաղված` լյուստրացիան լռում է։ Բայց դատելով նրանց շխկշխկան քայլերթից` Գագիկ Ծառուկյանը հոգով այդտեղ էր, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին։ Հավանաբար, ինչ-որ համապատասխան տեղում էր և չէր կարող անձամբ ուրախ լինել, որ այդտեղ է, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին։ Սակայն նրա փոխարեն այնտեղ էր նրա փեսան` Դավիթ Մանուկյանը, նույն ինքը` Անդրանիկ Մանուկյանի որդին, ով նույնպես հարազատ կուսակցության հետ շաբաթներ առաջ կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության թեկնածությանը։ Փեսան, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, դժվարանում է պատճառաբանել հավատափոխության հիմքերը` պատճառաբանելով «էս անուշ, լավ օրը չփչացնելու» հանգամանքը. տղան, հասկանում եք, շարքային պոպուլիստ չէ և ի վերջո խոստովանում է` «Միգուցե փոշմանել եմ»։ Դավիթ Մանուկյանի կողքով քայլում էր «Ինչ, երբ, որտեղ» ակումբի անդամ Արման Աբովյանը` միախառնված բարգավաճականների երթին։ Արման Աբովյանը մի տղա է, որ սիրում էր հայրենիքը, երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր և սոցցանցի իր էջում զբաղված էր իշխանությանը ընդդիմացող ցանկացած շարժման հակաքարոզչությամբ։ Բայց բանից պարզվեց, որ նա սիրում է հայրենիքը նաև այսպես` առանց Սերժ Սարգսյանի։ Կարևորը հայրենիքն է։ Սերը։ Փոխվստահությունը։ Լյուստրացիան լռում է, թե ինչ էր մտածում Արման Աբովյանը, երբ Դավիթ Մանուկյանը Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերում անհարմար դրության մեջ էր հայտնվել` չկարողանալով բացատրել նախընտրության կտրուկ փոփոխության պատճառը։ Օրինակ, ինքը` Արման Աբովյանը, հաստատ կկարողանար։ Եվ դեռ կհասցնի։ Չկասկածեք։

Հետո լյուստրացիան մեզ հուշեց, որ շուտով-շուտով` ուր որ է, ամենածեր ու ամենահին ընկերը նույնպես կմիանա համաժողովրդական շարժմանը` աչքի առաջ ունենալով առնվազն 3 ժամ։ Բայց այս հարցում էլ ներքին ռիթմը խախտված էր։ Դաշնակցությունը, պատկերացնում եք, չդավաճանեց Սերժ Սարգսյանին հրաժարականի օրը` ապրիլի 23-ին։ Նա լուռ և ատամները կրճտացնելով համբերեց ապրիլի 24-ին։ Այդպես էլ հայտնի չեղավ` արդյո՞ք երիտդաշնակներն ամեն տարվա պես` ուղիղ կեսգիշերին, թուրքական դրոշն այրեցին Եղեռնի հուշահամալիրում, թե՞ նրանց այդ օրը այլ վիշտ էր պատել։ Լյուստրացիան լռում է, թե ինչ խոսեցին դաշնակները ապրիլի 24-ին և ապրիլի 25-ին` մինչև միջօրե։ Բայց բոլորը գիտեին, ավելին` ոչ ոք չէր էլ կասկածում, որ ծերուկը կգա' հրապարակ կյանքի վերջին տարիների անմաքուր ու պիղծ գոյությունը ցուցադրելու և հարմար գներով իրացվելու համար։ Այստեղ լյուստրացիան ուղղակի աղմկում է վաճառքի այս տգեղ տեսարանին հասցեագրված ժողովրդական ֆոլկլորը` իր ողջ հարստությամբ և բազմազանությամբ, որոնք որքան կենդանի ու ճշմարիտ են, նույնքան, ցավոք, ենթակա չեն հրապարակման։

Լյուստրացիան համեստորեն լռում է, թե ինչ էին խոսում Հեղինե Բիշարյանն ու Արթուր Բաղդասարյանը հեղափոխության այս վերջին օրերին։ Եվ ճիշտ է անում։ Եթե դաշնակցության տարիքը թույլ է տալիս գոնե անդրադառնալ նրանց հերթական դավաճանության պատմությանը, ապա այսպիսի մեռելների դեպքում` ո'չ վատը, ո'չ էլ` ոչինչ։

Կարճ ասած` արդեն քչություն անող հրապարակում ցուլն է զգուշորեն քայլում` հազիվ փորը շարժելով։ Իսկ վարդագույն օճառը սուրում է ձիու վարգով։ Փչացած դեմքեր, կեղտոտ կենսագրություններ` վազում են հրապարակ, փորձում դրանք խառնել համաժողովրդական ցնծությանը և մի պատառի տեղ անել սպասվող հաղթանակի վերջնարդյունքից։ Նրանք նույնիսկ չեն մաքրում իրենց երեսին նետված թուքը և չեն ամաչում, որ հրապարակ են մտնում էշին թարս նստած` երեսները մրոտ։ Նրանք ասում են` կյանքը սևուսպիտակ չէ, եղբայրնե'ր, բազմագույն է։ Լյուստրացիան, հաստատ, նրանց չի հայտնել կարևոր մի բան, որ այն երիտասարդ տղաներն ու աղջիկները հեղափոխության շեփորը փչեցին ու մեքենաների տակ պառկեցին ընդդեմ այդ գույնի, ընդդեմ այդ տեսակի։ Հեղափոխությունները հենց վարդագույն օճառով շորորացող ցլերին ծեծելու և կառավարման համակարգից քշելու համար են։

Լյուստրացիայի մասին հստակ պահանջներ է ներկայացվել նաև Թավշյա հեղափոխության մայիս ամսվա առաջին օրերին՝ ՙՙՉորրորդ իշխանություն՚՚ թերթում՝ ՙՙ1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն ՚՚ վերնագրված Միհրդատ Եվպատոր ստորագված հոդվածում, որը հավանաբար պետք է համարել թերթի խմագրականը[23]։

04.05.2018 04:21, Ասելիքս․ 1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն։ Էնքա՜ն ընդհանրություններ և այնպիսի՜ տարբերություն։ Ասում են, որ մայիսի երկուսին, սկսած նախօրեից՝ հհկ մեծ ղալաթից, կամ 55-ի (թե՞ 56-ի) կոլեկտիվ իշությունից, արդեն քանի-քանի շտապ օգնության մեքենա կանգնեցնելով՝ ցուցարար ջահելները դրանցում հհկականների էին հայտնաբերում, մեծ մասամբ` պատգամավորների։ Իսկ ամեն ինչ սկսվեց առաջին պատահական հայտնաբերումից, երբ ՇՕ մեքենայի համար ճամփա բացելիս ներս նայեցին ու տեսան դրանցից մեկին։

Այնպես չի, որ հհկականները անառողջ չեն, հիվանդ չեն և ՇՕ մեքենան չպետք է նրանց տեղափոխի։ Հիվանդ են հաստատ և մայիսի մեկի իրենց գեոպոլիտիկ-ներքաղաքական հավատաքննությունը, «չհամոզեցիք, չհամոզեցիր, ախպեր» նախապես մտածված եզրահանգում-ձևակերպմամբ, ԱԽՏՈՐՈՇՈւՄ ԷՐ ինքնին։ ԱՎԵԼԻՆ, հհկ-ի հիվանդությունը երաշխիք-վարակն է քաղաքական ողջ դաշտի, որ նույնպես հիվանդ է, ծանր է հիվանդ։ Բանն այն էր, սակայն, որ հհկ պատգամավորները ՇՕ ավտոներն էին նստել ոչ թե բուժման գնալու նպատակով, այլ իրենց խրոնիկ հիվանդությունը փրկելու և համոզված էին, որ ոչ թե հիվանդությունը, այլ իրենք իրենց, երկիրն ու աշխարհն են այդպիսով փրկում։

Սա լիովին համապատասխանում է 1988-1990 ազատագրման տարիներին խմկկ անդամ-պատգամավորների, իշխանավորների, պետանվտանգության աշխատողների վարքին։ Վկայում եմ։ Ու առնետավազքն էլ իր բոլոր դրսևորումներով համապատասխանում է։ Ու պարկեշտ և ողջախոհ մարդկանց հրաժարականներն էլ։Ամեն ինչն էլ տեսել ենք։ Գուցե միջավայր, դեկորներ են փոխվել, բայց այս ամենը եղել է նաև այն տարիներին։ Գրեթե նույնությամբ։

Զարմանալիորեն առաջին դեմքերի հրաժարականներն էլ գրեթե նույնական են։ Արդյունքում։ Որովհետև եթե հին առաջին դեմքերը չնայած ողջ կայուն թվացող անհողդողդությանը, պարզ էր, որ հրաժարական են տալու, ուզուրպատոր սերժիկի հրաժարականն իրոք անհնար էր թվում և արյունահեղությունն՝ անխուսափելի, այնպես, որ նախօրեին ինձ պատած խոհը, թե Սերժիկը արտաքին քաղաքա-տնտեսական և ներքին տնտեսա-քաղաքական ողջ իրեն պահող ու ապահովող ռեսուրսը սպառելով, երբ հասել է այստեղ, այս օրին, ռուսաստանի վալոդը առաջը դրել է, թե՝ վարչապետ ես ուզու՞մ մնալ, մնա, բայց Արցախը հանձնում ես։ Ու սերժը...

Ի դեպ, այս մասին. տեղի ունեցող գիշերային ու ցերեկային հհկական թռիչքներն ու տրամադրությունների պատկերը և ամենավերջինը՝ սերժիկին հանդիպելը, ի հակադրումն նախօրեին տաշիր-ռոբիկ-կարեն-ի հետ գիշերային հանդիպման, ու ռոբիկի ձյորգ տված, մեռելագույն, իբր ձվավոր ու ձվակիր էՆ-տԵ-վԵ-րվյուն... Այ քո սատկած էշ, այ քո մարդասպան... Այս ամենը ՄԻԱՅՆ հաստատեցին համոզումս, որ շախմատ խաղացող սերժիկը որոշել էր հաստատ իշխանությունը հանձնել, բայց սրանց թևը, որ ԻԲՐ ՌԴ վալոդի հետ ուղիղ կապ ունեին, բայց օլիգարխները, բայց միլիարդները... Շարունակեմ. Բայց ՄԱՐՏԻ ՄԵԿԸ, բայց ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՅՈԹԸ, բայց կեղծված բոլոր ընտրություններն ու սահմանադրությունը, ընտրակարգերն ու օրենքները...էս բոլոր տոննայանոց քարերը սերժիկի կարճ ոտերը շղթայած, անքայլ, սա պիտի սպասեր մրցակից-կուսակիցների քայլերին...Իշխանությունը, այո հաստատ որոշել էր հանձնել ու այդ է, ահա, թե նա ինչու Սարգսյան Արմենին ՀՀ նախագահ հրավիրեց աշխատել։ Հիմա արդեն ԼՐԻՎ պարզ է, թե ինչու։

...Ու եթե Սովետի շռայլ ու անծախսածածկ տնտեսության հզոր իներցիան, այդ տնտեսության ավերման, ապա՝ այդ ավերակների թալանի անվերջ ձգված ու հիմա էլ դեռ տեղ-տեղ առկա գործընթացը սերունդներ հարստացրեց, առաջ քաշեց ու իբր թե մարդ դարձրեց, մյուս կողմից էլ սերունդներ կործանեց ու ավերածությունները հենց այդպես էլ այլանդակված թողեց, ապա նոր ժամանակների պատկերը, ժառանգությւոնը, որպես երկրի տնտեսության, գյուղատնտեսության, ֆինանսական ուժի, ընդերքի հարստահանման շանս ԷԱՊԵՍ պակասել է և կուտակված է հեռացող կլանի ու նրա շրջապատի թաթիկներում։ Եվ եթե նոր իշխանությունը երկրի համար և իր ինքնապաշտպանության ու ինքնապահպանման համար ինչ-որ շանս է ուզում, այդ ամենը ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ բյուջե, տնտեսվարողներին պիտի օրենքի դաշտ բերի, հարկային դաշտ բերի, պիտի ջնջի էս մի հոգու կառավարման ընտրական օրենսգիրքը և երկրակործան իբր նոր, վտանգավոր ու այլանդակ սահմանադրությունը...և վերջապես անի այն, ինչը խաթարվել է դեռ 1996-ին՝ արդար, անաչառ, անկաշառ...ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈւ ընտրություն անց կացնի...ԻՍԿ դա ՉԱՓԱԶԱՆՑ դժվար առաքելություն է։

Եվ փառք շանսին, փառք վիճակահանությանը, տեխնոլոգիային, որ անարյուն էր բոլորիս միջև արյունով ու արյունարբու ենթադրված հեղափոխությունը։Եվ ասում են, թե ՖԲ-ից մի հայ կին՝ ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ անունով, հետաքրքիր, տաղանդավոր ձևակերպում ունի այս մասին,թե՝ Տեսության մեջ համ ընտրակեղծիք ունենք մեր անունով, համ հեղափոխություն կունենանք. կիրառում ես հայկական կարուսել, ստանում ես հայկական հեղափոխություն։

Սերժիկը կարծես թե չեզոքացրեց Ռոբիկին, մինչ այդ էլ, հասկանալով, որ բանն է բանից անցել՝ սուր հակահարված չտվեց գլուխ բարձրացնող ապստամբությանը, և ժողովրդական այս շարժումը ոչ թե արյունահեղության, այլ բաց ձեռքերով հեղափոխության վերաճեց։

Բայց Սերժիկը, քանի դեռ ողջ ու առողջ է, իր նախկինի օպրիչնիկներն էլ, քանի դեռ շնչում են, թող ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ հիշեն ու իրենց սերունդների ու մեր սերունդների առաջ գետինը մտնեն։ Եվ... վերը նշածս ամեն ինչից զատ ԼՅՈւՍՏՐԱՑԻԱ է պետք, որը պիտի սկսի 1998-2018 տիրույթում ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԻՐԱՎԱԾ քաղաքական իշխանության ԲՈԼՈՐ ներկայացուցիչների և ԲՈԼՈՐ իշխանավոր-օլիգարխների՝ ցկյանս քաղաքականությամբ չզբաղվելու պարտավորագրի ստորագրմամբ, ավարտվի՝ սովետի կա-գե-բե-ի գործակալական ողջ ցանցի հրապարակմամբ և դրանց ցուցակից ողջ մնացածների՝ նույն կարգի պարտավորագրի ստորագրմամբ։

Առայժմ այսքանը։
- ՙՙՄիհրդատ Եվպատոր՚՚, Չորրորդ Իշխանություն։

Լյուստրացիայի անհրաժեշտությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո։ Դրա մասին հրապարակավ արտահայտվում են մի շարք քաղաքական կազմակերպություններ, օրինակ՝ Հայաստանի ևրոպական կուսակցությունը, Սասնա Ծռեր կուսակցությունը, զանազան քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և այլ մասնագետներ։ Մասնավորապես, հատկանշական են հետևյալ հրապարակումները․

Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին։ Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան։ Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով։
- ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ։ 16:21, 20 մայիսի, 2019 թ․, «Ա1+» հեռուստաընկերություն, https://a1plus.am/hy/article/340459
«Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան գործակալները հիմա էլ են վխտում ու փորձում կեղծ ինֆորմացիաներով և մանիպուլյացիաներով քաոս սփռել, խափանել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը։ Քանի դեռ լուստրացիայի մասին օրենքը չի ընդունվել, էս վիճակը շարունակվելու ա։ Արդեն չգիտեմ էլ, որ մեկի դեմ պայքարեմ, էնքան շատ են։ Իսկ ԱԱԾ-ն էլ մեր երկրում գործող օտարերկրյա գործակալական ցանցերը բացահայտելու փոխարեն տնտեսական հանցագործությունների հետևից ա ընկել, ինչը ՊԵԿ-ի գործառույթն ա։ Մի խոսքով՝ Նիկոլը պիտի անի այդ դժվար քայլը, ընդունի լուստրացիայի մասին օրենքը և բացվեն ԱԱԾ-ի արխիվները, որպեսզի իմանանք՝ ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ»։
- Իրանագետ Արմեն Վարդանյան, 05 մայիսի, 2019 թ., 19:45, ՙԿենտրոն՚ լրատվական գործակալություն, https://kentron.am/am/news/149897

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Williams, "A Scorecard for Czech Lustration" Արխիվացված 2019-04-08 Wayback Machine, Central Europe Review
  • Jiřina Šiklová, "Lustration or the Czech Way of Screening", East European Constitutional Review, Vol.5, No.1, Winter 1996, Univ. of Chicago Law School and Central European University
  • Rohozinska, "Struggling with the Past - Poland's controversial Lustration trials", Central European Review
  • Human Rights Watch[24]
  • Roman David, Lustration and Transitional Justice: Personnel Systems in the Czech Republic, Hungary, and Poland. Philadelphia: University of Pennsylvania Press, 2011.
  • 1904 (Merriam) Webster's International Dictionary of the English Language says: "a sacrifice, or ceremony, by which cities, fields, armies, or people, defiled by crimes, pestilence, or other cause of uncleanness, were purified"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում Լյուստրացիան սկսել է։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն։ - 28 Նոյեմբերի 2013, 13:53:[1]
  2. Լյուստրացիա. Հայաստանում կբացահայտե՞ն օտարերկրյա գաղտնի ծառայությունների գործակալները։մ05:44, 19.11.2011։ [2]
  3. Ինչ կբացահայտի օֆշորային լյուստրացիան Հայաստանում։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն - 07 Ապրիլի 2014, 15:24․ [3](չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ա–Մեկ Պլյուս Լրատվամիջոցի համացանացային տարբերակ։ 16:13, Հոկտեմբեր 6, 2016, Քաղաքականություն։
  6. 6,0 6,1 2016 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը։ Ա–մեկ պլյուս լրատվամիջոց։ 2016 թվականի հոկտեմբերի 6։[4]
  7. «ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելն օրենքի պահանջ է. Հայրիկյան»։ 29 Նոյեմբերի 2011 - 13:32․ [5](չաշխատող հղում)
  8. Ռուսներ դուք սրիկա եք և պիտի ռադ լինեք Հայաստանից Պարույր Հայրիկյան։
  9. «Գաղտնազերծում» - Պարոյր Հայրիկեան (Արմնյուզ - Բանաձև)։
  10. «Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  11. ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին։ © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից։[6]
  13. ԳՌՈՒ՝ «Գլավնոե ռազվեդիվատելնօե ուպռավլենիե»՝ ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ՝ Գլխավոր հետախուզական վարչություն
  14. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԽՈՍԵԼ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ԴԵՄ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ։ [7](չաշխատող հղում)
  15. Լյուստրացիաների պատմական օրը։ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ | 19:10 | Փետրվար 14 2017։ [8]
  16. Տե՛ս և համեմատիր՝ «Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել»
  17. Լյուստրացիա` կողմ և դեմ։ Դեկտեմբեր 3 2016, 10:00․ Հեղինակ՝ Արամ Աբրահամյան։ © 1998 -Առավոտ – Լուրեր Հայաստանից։ [9]
  18. Հայ տականքի «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ»-ն կամ «Խավարում»-ի անընդհատ տարիներ...։
  19. Լյուստրացիա չասենք, բայց ինչ-որ բացահայտումներ պետք է լինեն Հայաստանում. Ավետիք Իշխանյան։ 18:41 • 16.05.18․ [10] Արխիվացված 2018-06-20 Wayback Machine
  20. «Կենսականորեն կարևոր է լյուստրացիան, առաջին հերթին ՀՀԿ-ի՝ որպես գաղութատիրության ռևանշի օջախի չեզոքացումը»։ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռերի» ուղերձը։ [11]
  21. Լյուստրացիան սկսվում է. «մարտի են գնում միայն ծերունիները»։ Էդուարդ Սարիբեկյան։ 2018-05-15-11:54․ [12](չաշխատող հղում)
  22. Լուսահայտում։ 27.04.2018 03:53․ Մարինա Բաղդագյուլյան։ Ռիթմիկ խանգարումներ։ Լուսահայտում [13]
  23. 1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն ։ [14]
  24. «Hsw». Hrw.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.