Ժատեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ժատեց
ֆր.՝ Saaz
չեխ․՝ Žatec[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBezděkov u Žatce?[2], Milčeves?[2], Radíčeves?[2], Trnovany?[2], Velichov?[2], Záhoří?[2] և Q56415273?
Առաջին հիշատակում1004[3] և 1052[4]
Մակերես42,676571 կմ²
ԲԾՄ233±1 մետր
Բնակչություն19 044 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Փոստային դասիչ438 01[6]
Ավտոմոբիլային կոդLN
Պաշտոնական կայքmesto-zatec.cz
Ժատեց (Չեխիա)##
Ժատեց (Չեխիա)

Ժատեց (չեխ․՝ Žatec, գերմ.՝ Saaz), պատմական քաղաք Չեխիայի Հանրապետության Լոունի շրջանի Ուստեցկ երկրամասում։ Հայտնի է «Ժատեցկի հմուլի» աճեցման ավելի քան 700-ամյա ավանդույթով։ Ժատեցն արտադրում է իր սեփական գարեջուրը, և այստեղ ամեն տարի քաղաքային հրապարակում անցկացվում է Dočesná բերքահավաքի փառատոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայի թագավորության ամենավաղ պատմական վկայակոչումը վերագրվում է Sacz բոհեմական ամրոցին, 1004 թվականի Տիտմար Մերզեբուրգի լատինական քրոնիկոնում։ Այդ ժամանակ գերմանացի Հենրիխ II արքան վերանվաճում է ամրոցը լեհ դուքս Բոլեսլավ I-ից։ 11-րդ դարի ընթացքում դա պատկանում էր Վրշովցի հզոր ազնվական ընտանիքին։ 1265 թվականին Պրժեմիսլ Օտակար II-ի կառավարության օրոք քաղաքին տրվում է արքայական քաղաքի արտոնություններ։ Զինանշան քաղաքացիներին տրվել է Վլադիսլավ II-ի կողմից, Միլանի հարձակման ժամանակ ցուցաբերած քաջության համար։

1419 թվականի Հուսյան հեղափոխական շարժումից մինչև Երեսնամյա պատերազմը քաղաքը հուսականության կամ բողոքականության հետևորդ էր, իսկ Սպիտակ լեռան ճակատամարտից հետո 1620 թվականին Չեխիայի բնակչության մեծ մասը լքեց քաղաքը։ Այնտեղ գերմանացի և հռոմի կաթոլիկները մնացին մինչև 1945 թվականը, որից հետո գերմանախոս բնակիչները ստիպված եղան հեռանալ իրենց տներից և արտագաղթեցին Գերմանիա։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո Մեսերշմիտ արտադրության ու ինքնաթիռների փորձարկման օդային բազա են մտնում նոր ռեակտիվ կործանիչներ, որոնք տեղակայված էին քաղաքի մոտ։ 1948 թվականին արտադրամասը շարունակում էր արտադրել Avia S-199, Մեսերշմիտ Bf.109 ինքնաթիռներ, որոնք վաճառվեցին Իսրայելին։ Նախապես օդային բազայում իրականացվեց ուսուցում իսրայելցի օդաչուների համար։ Այստեղից բազմաթիվ այլ ռազմական պաշարներ տարվեցին Իսրայել, որոնք օգնեցին նոր պետությանը ապահովելու իր անկախությունը։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաբրիել Անտոն
  • Փիթեր Գլասեր
  • Եվգեն Գուրա
  • Տեպլ Յոհան Ֆոն
  • Կարել Ռեյներ
  • Ադոլֆ Ստրաուս
  • Սվերակ Յան
  • Մարիա Տրեբեն
  • Միրոսլավ Վարգա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժատեց» հոդվածին։