Թոմաս Մայն Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Ռիդ (այլ կիրառումներ) 
Թոմաս Մայն Ռիդ
Mayne Reid.jpg
գրող
ԱԱՀ՝ Թոմաս Մայն Ռիդ
Ծննդյան օր՝ ապրիլի 4 1818
Ծննդավայր՝ Բալիրոնի
(Իռլանդիա)
Վախճանի օր՝ հոկտեմբերի 22 1883
Վախճանի վայր՝ Լոնդոն, (Մեծ Բրիտանիա)
Ազգություն անգլիացի
Գրքեր՝ "Անգլուխ ձիավորը",

"Սեմինոլների առաջնորդ Օցեոլան"

Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid; ապրիլի 4 1818հոկտեմբերի 22 1883), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։ Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում: Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից: 1840 թ. նա մեկնում է Ամերիկա, փնտրելու արկածներ` ծանոթանում է այնտեղի հնդիկների կյանքին, կատարում որսորդություններ: Եվ այնտեղ իր ապրած արկածները օգնում են իրեն հետագայում ստեղծագործելու: 1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցությունն է ունեցել մեքսիկական պատերազմին: Այս իրադարձությունը նա հրատարակել է իր առաջին վեպում: Պատերազմում նա ստանում է ծանր հարված իր ոտքին, որն էլ անհանգստացնում է իրեն ողջ կյանքի ընթացքում և արդեն իր ծեր հասակում բերում է հաշվանդամության: Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել: 1848 թ. Մայն Ռիդը դուրս է գալիս զորականի կազմից և վերադառնում է Եվրոպա: Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ. և որը նկարագրում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ: Հաջորդ իր 10 տարիների ընթացքում դուրս են եկել իր լավագույն վեպերը` "Scalphunters", "The Quadroon","Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն: 33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ: Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ, անգլիական արիստոկրատ ընտանիքից: Որից հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը: 1860-ական թթ. սկսվում է պատերազմ Հյուսիային և Հարավային Ամերիկայի միջև: Մայն Ռիդը անցնում է Հյուսիսային Ամերկայի կողմը: Այսպիսով 3 տաի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա: Ձեռք բերելով հանրաճանաչություն, Մայն Ռիդը ստեղծագործում է գիտահանրական հանրաճանաչ գրքեր երիտասարդության համար: Միևնույն ժամանակ նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներով և 1883 թ. մահանում է:

Հետաքրքիր փաստեր կյանքից [խմբագրել]

Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1942 թ. աշնանից: Առաջին իր բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում: Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ: Իր առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում: Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել և դրանք նունիսկ հետաքրքրել է հանրաճանաչ գրողների, ինչպիսիք են` Ռոբերտ Լուիսը, Ստիվենսոնը և ուրիշներ: Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը: Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով:

Գրականություն [խմբագրել]