Թարմ սառեցված պլազմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմ սառեցված պլազմա
Մեկ միավոր թարմ սառեցված պլազմայի պարկ
Կլինիկական տվյալներ
Հոմանիշներֆլեբոտոմիայից հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա (ՍՊ24)

Թարմ սառեցված պլազմա (ԹՍՊ), արյան պատրաստուկ է, որը ստանում են ամբողջական արյան հեղուկ բաղադրիչից[1]։ Կիրառվում է պլազմայի մակարդման գործոնների (INR>1.5) կամ արյան այլ սպիտակուցների անբավարարությունը շտկելու նպատակով[1][2]։ Այն կարող է կիրառվել նաև որպես փոխարինիչ հեղուկ պլազմաֆերեզի ժամանակ[3][4]։ Խորհուրդ է տրվում օգտագործել խմբային(ABO) համապատասխան պլազմա[5][6]։ ԹՍՊ-ն խորհուրդ չի տրվում օգտագործել որպես ինֆուզիոն թերապիայի (ծավալ-վերականգնող) միջոց[1]։ Տրվում է ներերակային դանդաղ ներարկման միջոցով[3]։

Կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցն ու քորը[1]։ Ավելի հազվադեպ դիտվում են ալերգիկ ռեակցիաներ, թրոմբներ կամ վարակներ[1][2]։ Չկան հստակ տվյալներ հղիության ընթացքում կամ կրծքով կերակրման ժամանակ երեխայի վրա ԹՍՊ-ի ունեցած ազդեցության մասին[3]։ Հատուկ ուշադրության կարիք ունեն պրոտեին S-ի անբավարարությամբ, IgA-ի դեֆիցիտով և սրտային անբավարարությամբ պացիենտները[3]։ Թարմ սառեցված պլազման պարունակում է ջուր, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ[2]։ Սառեցված վիճակում այն կարելի է պահպանել մոտ մեկ տարի[2]։

Պլազման բժշկության բնագավառում առաջին անգամ կիրառվել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Միացյալ թագավորությունում դրա արժեքը մեկ բաժնի համար մոտավոր £30 է[8]։ Կան նաև պլազմայի այլ տարատեսակներ՝ ֆլեբոտոմիայից (երակի հատում) հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա, կրիոպրեցիպիտատից զուրկ պլազմա, հալեցված պլազմա և լուծիչ ախտահանող պլազմա[2]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ԹՍՊ-ն սահմանվում է որպես մեկ միավոր ամբողջական արյունից ստացված հեղուկ բաժին, որը ենթարկվել է ցենտրիֆուգման, զտման և սառեցվել է մինչև պինդ կոնսիստենցիայի −18 °C (0 °F) կամ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում, ամբողջական արյան դոնորից կամ աֆերեզի սարքից հավաքելուց հետո ութ ժամվա ընթացքում[9]։ Հաճախ «ԹՍՊ» անվան տակ հասկացվում է փոխներարկված պլազմայի ցանկացած բաղադրիչ։ Պլազմայի այլ տարատեսակներից՝ ֆլեբոտոմիայից հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազման (ՍՊ24, անգլ․՝ PF24) ունի կիրառման նույն ցուցումներն ինչ ԹՍՊ-ն։ ՍՊ24-ն ունի պլազմայի մակարդման V և VIII գործոնների մի փոքր ավելի քիչ քանակություն։ Հատկանշանական է, որ ԱՄՆ-ում ՍՊ24-ը ունի ավելի լայն կիրառում, քան ԹՍՊ-ն։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՍՊ-ի կիրառման համար գոյություն ունեն մի քանի հատուկ ցուցումներ։ Հիմնականում, այն կիրառվում է մակարդման գործոնների անբավարարությունը շտկելու համար, երբ այդ սպեցիֆիկ գործոնների պատրաստուկները կա՛մ անհասանելի են, կա՛մ անցանկալի։ Հիմնական դեղաչափը կազմում է 10-20 մԼ/կգ ռեցիպիենտի քաշի հաշվարկով[10]։

ԹՍՊ-ի կիրառման ցուցումներն են՝

  • Պլազմայի որևէ մակարդման գործոնի անբավարարություն։ ԹՍՊ-ն կիրառվում է արյունահոսական հազվադեպ հանդիպվող հիվանդությունները բուժելու համար, երբ անբավարար մակարդման գործոնի պատրաստուկները անհասանելի են։ Այն սովորաբար կիրառվում է V գործոնի անբավարարությունը բուժելու համար[11]։
  • Վարֆարինային էֆեկտի շտկում:
    Վարֆարին
    Վարֆարին ստացող պացիենտները ունեն վիտամին K կախյալ մակարդման գործոնների՝ II, VII, IX, և X, ինչպես նաև պրոտեին C-ի և S-ի ֆունկցիոնալ դեֆիցիտ։ Այս ֆունկցիոնալ դեֆիցիտը կարելի է շտկել վիտամին K-ի հավելյալ ընդունմամբ։ Հակամակարդիչ թերապիա ստացող այն պացինենտները, ովքեր ունեն առատ արյունահոսություն կամ շտապ վիրահատական միջամտության կարիք, հնարավորության դեպքում, պետք է ստանան կոմպլեքս պրոթրոմբինային կոնցետրատ (II,IX և X, որոշ դեպքերում նաև VII մակարդմաան գործոններ պարունակող դեղամիջոց)[12]։ ԹՍՊ/ՊՍ24/հալեցված պլազմա կարելի է կիրառել միայն դեպքում, երբ այլընտրանքային ավելի էֆեկտիվ միջոց հասանելի չէ։ ASA-ի ուղեցույցները վարֆարինային էֆեկտը շտկելու նպատակով խորհուրդ են տալիս սկսել 5-8 մԼ/կգ ԹՍՊ հետագա լաբորատոր անալիզների վերահսկողությամբ[12]։
  • Անտիթրոմբին III-ի անբավարարություն։ ԹՍՊ-ն կարող է կիրառվել որպես անտիթրոմբին III-ի աղբյուր այն պացիենտների համար, ովքեր ունեն վերջինիս դեֆիցիտ կամ պետք է ենթարկվեն վիրահատական միջամտության կամ թրոմոբոզների բուժման նպատակով ստանում են հեպարին։ ԱՄՆ-ում հասանելի են զտված, մարդուց ստացված և ռեկոմբինանտ տեսակի անտիթրոմբին III։
  • Իմունային անբավարարության բուժում։ ԹՍՊ-ն օգտակար է այն մանկահասակներին, ովքեր ունեն երկրորդային իմունային անբավարարություն, կապված սպիտակուց կորցնող սուր էնտերոպաթիայի (ՍԱՏ-ի խանգարում) կամ ընդհանուր պարէնտերալ (բերանացի) սնուցման անէֆեկտիվության հետ։ ԹՍՊ-ն նաև կարող է հանդիսանալ հումորալ իմունոդեֆիցիտ ունեցող երեխաների և մեծահասակների համար իմունոգլոբուլինի աղբյուր։ Սակայն, վերջերս թարմ սառեցված պլազմային փոխարինման է եկել ն/ե զտված իմունոգլոբուլինը։
  • Թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի բուժում։ Ախտորոշված կամ կասկածելի թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի (ԹԹՊ) բուժման համար որպես փոխարինիչ հեղուկ կարող են կիրառվել ԹՍՊ/ՍՊ24-ն կամ հալեցված պլազման։

Խորհուրդ չի տրվում կիրառել ԹՍՊ, քանի դեռ չունենք արյունահոսություն կամ արյան մակարդման հետ հաստատված խնդիր։ Ըստ այդմ, ԹՍՊ-ն ցուցված չէ վարֆարինային էֆեկտը շտկելու համար, քանի դեռ չկա արյունահոսություն, նույնիսկ INR > 9 ցուցանիշի պարագայում, բացառությամբ, եթե կա շտապ վիրահատության կարիք։ Այն նաև չի կիրառվում պլանային վիրահատությունների և ոչ շտապ վիրահատությունների դեպքում[13]։

Հալեցված պլազման ստացվում է ԹՍՊ-ից կամ ՍՊ24-ից։ Հալեցումից հետո այն պահվում է սառնարանում 1–6 °C ջերմաստիճանային պայմաններում։ Պահպանման ժամկետը հալեցումից հետո 5 օր է[10]։

Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՍՊ-ի օգտագործման հետ կապված ռիսկերն են վարակի ներթափանցումը, անաֆիլակտիկ ռեակցիան, ծավալային գերծանրաբեռնումը (փոխներարկման հետ կապված շրջանառվող արյան ծավալային գերծանրաբեռնում (անգլ․` transfusion associated circulatory overload (TACO)), այդ թվում՝ փոխներարկման հետ կապված թոքերի սուր վնասումը։ Վարակների ներթափանցման հետ կապված ռիսկերը նույնն են, ինչ ամբողջական արյան կամ էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման դեպքում։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՍՊ-ն ստացվում է ամբողջական արյունը ցենտրիֆուգելու կամ աֆերեզի սարքի միջոցով, որից հետո այն սառեցվում ու պահեստավորվում է։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմայի և դրա բաղադրիչների կիրառումը զարգացել է վերջին չորս տասնամյակների ընթացքում։ ԹՍՊ-ի կիրառումը ԱՄՆ-ում 2000-2010 թթ․ աճել է մոտ տասը անգամ և հասել տարեկան գրեթե 2 միլիոն միավորի։ Այս հանգամանքը բացատրվում է մի քանի գործոններով, մասնավորպաես՝ ամբողջական արյան ավելի ցածր հասանելիությամբ։

Այլընտրանքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբումին

Կան տվյալներ, որ պլազմայի այլ պատրաստուկներ (օր․՝ մեկ դոնորից ստացված պլազմա), որոնք չեն համապատասխանում ԹՍՊ-ի չափանիշներին, պարունակում են մակարդման գործոնների բավարար քանակ և կարող են կիրառվել ԹՍՊ-ի ցուցմամբ պացիենտների շրջանում։ Մեկ դոնորից ստացված պլազման էֆեկտիվ է մակարդման գործոնների թեթև դեֆիցիտի պարագայում։ Այն նաև կարող է կիրառվել վարֆարինային էֆեկտը շտկելու համար կամ լյարդային պաթոլոգիաների ժամանակ։

ԹՍՊ-ն այլևս չի հանդիսանում մի շարք վիճակներում առաջին ընտրության միջոց։ Կրիոպրեցիպիտատը կամ ֆիբրինոգենի կոնցետրատը կիրառվում են ֆիբրինոգենի անբավարարության ժամանակ։ Հեմոֆիլիա A-ի բուժման համար ընտրության միջոց է ռեկոմբինանտ VIII գործոնի կոնցետրատը։ Հեմոֆիլիա B-ի համար կիրառվում է ռեկոմբինանտ IX գործոնը։

Կրիստալոիդ կամ կոլոիդ լուծույթները, ինչպիսիք են մարդու պլազմայի ալբումինը կամ պլազմայի պրոտեինային ֆրակցիան, ինֆուզիոն թերապիա (ծավալ-վերականգնող) իրականացնելու տեսանկյունից ավելի նախընտրելի են, քան ԹՍՊ-ն։

Սննդանյութերի անբավարարությունը շտկելու համար կիրառվում են ամինաթթուների կամ դեքստրոզի լուծույթներ։ ԹՍՊ-ի կիրառման ամենակարևոր այլընտրանքը արյան պահպանման համալիրային համակարգն է։ Մասնավորապես՝ վիրահատության ընթացքում ինքնափոխներարկման իրականացումը[10] և նորմովոլեմիկ անեմիաները որպես փոխներարկման ցուցում չհանդիսանալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 172. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Shaz, Beth H.; Hillyer, Christopher D.; Roshal, Mikhail; Abrams, Charles S. (2013). Transfusion Medicine and Hemostasis: Clinical and Laboratory Aspects. Newnes. էջեր 209–212. ISBN 9780123977885. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Plasma Intravenous Advanced Patient Information - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  4. Schwartz, Joseph; Padmanabhan, Anand; Aqui, Nicole; Balogun, Rasheed A.; Connelly-Smith, Laura; Delaney, Meghan; Dunbar, Nancy M.; Witt, Volker; Wu, Yanyun (June 2016). «Guidelines on the Use of Therapeutic Apheresis in Clinical Practice-Evidence-Based Approach from the Writing Committee of the American Society for Apheresis: The Seventh Special Issue». Journal of Clinical Apheresis. 31 (3): 149–338. doi:10.1002/jca.21470. ISSN 0733-2459. PMID 27322218.
  5. Sikka, Paul K.; Beaman, Shawn T.; Street, James A. (2015). Basic Clinical Anesthesia (անգլերեն). Springer. էջ 102. ISBN 9781493917372.
  6. Aglio, Linda S.; Lekowski, Robert W.; Urman, Richard D. (2015). Essential Clinical Anesthesia Review: Keywords, Questions and Answers for the Boards (անգլերեն). Cambridge University Press. էջ 218. ISBN 9781107681309.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Yentis, Steven M.; Hirsch, Nicholas P.; Ip, James (2013). Anaesthesia and Intensive Care A-Z: An Encyclopedia of Principles and Practice. Elsevier Health Sciences. էջ 147. ISBN 9780702053757. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. Sally V. Rudmann (2005 թ․ փետրվարի 18). Textbook of blood banking and transfusion medicine. Elsevier Health Sciences. էջեր 247–. ISBN 978-0-7216-0384-1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 Technical manual. Fung, Mark K., Grossman, Brenda J., Hillyer, Christopher D., Westhoff, Connie M., American Association of Blood Banks. (18th ed.). Bethesda, Md.: American Association of Blood Banks. 2014. ISBN 1563958880. OCLC 881812415.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  11. Mumford, Andrew D.; Ackroyd, Sam; Alikhan, Raza; Bowles, Louise; Chowdary, Pratima; Grainger, John; Mainwaring, Jason; Mathias, Mary; O'Connell, Niamh (2014 թ․ նոյեմբերի 1). «Guideline for the diagnosis and management of the rare coagulation disorders». British Journal of Haematology. 167 (3): 304–326. doi:10.1111/bjh.13058. ISSN 1365-2141. PMID 25100430.
  12. 12,0 12,1 Keeling, David; Baglin, Trevor; Tait, Campbell; Watson, Henry; Perry, David; Baglin, Caroline; Kitchen, Steve; Makris, Michael; British Committee for Standards in Haematology (2011 թ․ օգոստոսի 1). «Guidelines on oral anticoagulation with warfarin – fourth edition». British Journal of Haematology. 154 (3): 311–324. doi:10.1111/j.1365-2141.2011.08753.x. ISSN 1365-2141. PMID 21671894.
  13. «Society for the Advancement of Blood Management | Choosing Wisely». www.choosingwisely.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]