Ամբողջական արյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջական արյուն
A Red Cross whole blood donation
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
IV
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
ChemSpider
  • none

Ամբողջական արյուն, արյունատվության ժամանակ վերցված արյուն[1]։ Այն կիրառվում է զանգվածային արյունահոսության բուժման ժամանակ, արյան փոխանակային փոխներարկման և ինքնափոխներարկման համար[1][2]։ Մեկ միավորը բարձրացնում է հեմոգլոբինի քանակը մոտ 10գ/լ-ով[3]։ Համատեղելիության ստուգումը կատարվում է մինչև արյան տալը[2][4]։ Այն տրվում է ներերակային[5]։

Կողմնակի ազդեցություններից են ալերգիկ ռեակցիաները, անաֆիլաքսիան, արյան կարմիր բջիջիների (էրիթրոցիտներ) քայքայումը, արյան կալիումի քանակի բարձրացումը, ինֆեկցիան, ծավալային գերբեռվածությունը, թոքի վնասումը[2][3]։ Ամբողջական արյունը կազմված է էրիթրոցիտներից, լեյկոցիտներից, թրոմբոցիտներից ու պլազմայից[3]։ Լավագույն վիճակով լինում է վերցնելու օրը, սակայն կարող է պահպանվել 3 շաբաթ[3][4][6]։ Սովորաբար արյանն ավելացնում են հակամակարդիչներ և կոնսերվանտներ վերցնելու գործընթացում[7]։

Առաջին անգամ ամբողջական արյան փոխներարկումը կատարվել է 1818 թ․, բայց այդուհանդերձ ընդհանուր կիրառում չի ունեցել մինչև Առաջին և Երկրորդ աշխարհամարտերը[4][8]։ Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհետաձգելի օգնության միջոցների ցանկում[9]։ 1880-ականներին ամբողջական արյան գինը կազմել է 50 ԱՄՆ դոլլար[9]։ Ամբողջական արյուն, բացի զարգացող երկրներից ու զիված ուժերից՝ քիչ են օգտագործում[2]։ Այն կիրառում են արյան տարրեր ստանալու համար, օրինակ՝ փաթեթավորված էրիթրոցիտներ, թրոմբոցիտային զանգված, կրեոպրեցիպիտատ ու թարմ սառեցված արյուն[1]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական արյունը ունի որոշ ռիսկեր կապված էրիթրոցիտների սոսնձման հետ, և պետք է մանրազնին անցկացվի համատեղելիության թեստ՝ փոխներարկումային հեմոլիտիկ ռեկցիայից խուսափելու համար։ Կիրառման ցուցումների մեծամասնությունը նույնն է, ինչ-որ էրիթրոցիտար զանգվածի կիրառման ժամանակ, այդ իսկ պատճառով ամբողջական արյունը չի կիրառվում՝ պլազմայի հավելյալ քանակությունից առաջացող գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Ամբողջական արյունը երբեմն «վերաստեղծվում է» պահպանված էրիթրոցիտներից և թարմ սառեցված պլազմայից՝ նորածինների փոխներարկման համար։ Այն արվում է, որպեսզի վերջնական զանգվածի յուրահատուկ հեմատոկրիտը (էրիթրոցիտների տոկոսը)՝ Օ տիպի էրիթրոցիտներով և AB տիպով պլազման հնարավորինս բարդություններ չառաջացնեն։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն արյունը փոխներարկվել է ամբողջական արյան տեսքով՝ առանց փոփոխությունների։ Արյան շատ բանկեր այժմ ամբողջական արյունը բաժանում են երկու կամ ավել բաղադրամասերի[10]՝ սովորաբար էրիթրոցիտների և պլազմայի, մասնավորապես՝ թարմ սառեցված պլազմայի։ Փոխներարկման համար թրոմբոցիտները նույնպես կարող են պարտրաստվել ամբողջական արյան միավորից։ Արյան որոշ բանկեր վերջինս փոխարինում են թրոմբոցիտոֆերեզի արդյունքում հավաքված թրոմբոցիտներից, որովհետև ամբողջական արյան թրոմբոցիտների (երբեմն նաև՝ «պատահական» թրոմբոցիտներ) բուժիչ դեղաչափ ստանալու համար անհրաժեշտ է արյուն վերցնել մի քանի դոնորներից։

Հավաքված արյունը հիմնականում տարանջատվում է հետևյալ երեք մեթոդներից մեկով․ ցենտրիֆուգը կարող է կիրառվել «կոպիտ պտտեցման» համար, որը ամբողջական արյունը բաժանում է պլազմայի և էրիթրոցիտների, կամ «փափուկ պտտեցման» համար, որի միջոցով տարանջատվում են պլազման, դեղին փառն ու էրիթրոցիտները։ Երրորդ մեթոդը նստեցումն է․ արյունը մի գիշերվա ընթացքում ուղղակի նստեցվում է և տարանջատվում էրիթրոցիտների ու պլազմայի՝ ձգողականության ուժի ազդեցությամբ։

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական արյունն սովորաբար պահմպանվում է որոշակի պայմաններում․ օրինակ՝ էրիթրոցիտները կարող են պահպանվել 35 օր, եթե հավաքվել են CPDA-1 լուծույթով կամ 21 օր՝ այլ հակամակարդիչ լուծույթով, ինչպիսին է CPD-ն։

Եթե արյունն անհրաժեշտ է թրոմբոցիտներ առանձնացնելու համար՝ այն պահպանվում է սենյակային ջերմաստիճանում՝ մինչև պրոցեսի ավարտը։ Այն պետք է կատարվի արագ, որպեսզի նվազագույնի հասցվի էրիթրոցիտների տվյալ միավորի վնասումը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում «ամբողջական արյունը» համարվում է փոխներարկման կամ հետագա մշակման համար յուրահատուկ ստանդարտ նյութ և ցանկացած վերցված արյուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Hillyer, Christopher D. (2007). Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles & Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 190. ISBN 0443069816. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Connell, NT (December 2016). «Transfusion Medicine». Primary care. 43 (4): 651–659. doi:10.1016/j.pop.2016.07.004. PMID 27866583.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Plumer, Ada Lawrence (2007). Plumer's Principles and Practice of Intravenous Therapy (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 422. ISBN 9780781759441. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Bahr, MP; Yazer, MH; Triulzi, DJ; Collins, RA (December 2016). «Whole blood for the acutely haemorrhaging civilian trauma patient: a novel idea or rediscovery?». Transfusion medicine (Oxford, England). 26 (6): 406–414. doi:10.1111/tme.12329. PMID 27357229.
  5. Linton, Adrianne Dill (2015). Introduction to Medical-Surgical Nursing (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 287. ISBN 9781455776412. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. Marini, John J.; Wheeler, Arthur P. (2012). Critical Care Medicine: The Essentials (անգլերեն) (4 ed.). Lippincott Williams & Wilkins. էջ 267. ISBN 9781451152845. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին.
  7. Rudmann, Sally V. (2005). Textbook of Blood Banking and Transfusion Medicine (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 205. ISBN 072160384X. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  8. Hemmings, Hugh C.; Egan, Talmage D. (2012). Pharmacology and Physiology for Anesthesia: Foundations and Clinical Application (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 628. ISBN 1455737933. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին.
  9. 9,0 9,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Christopher D. Hillyer; Beth H. Shaz; James C. Zimring; Thomas C. Abshire (2009 թ․ հունիսի 17). Transfusion Medicine and Hemostasis: Clinical and Laboratory Aspects. Elsevier. էջեր 45–. ISBN 978-0-12-374432-6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.