Թավշաոտ բու
Թավշաոտ բու (Aegolius funereus), Տարածված է Եվրոպայում և Ասիայում: Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է մատերը, փետրավորված են մինչև մագիլների հիմքը: Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը` դեպի ետ: Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է: Մեջքի մասը գորշագույն է: Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր: Որովայնը բաց գույնի է` գորշագույն բծիկներով: Աչքերը և կտուցը դեղին են: Էգերի քաշը 177-197 գրամ է, իսկ թևերի բացվածքը 59-62 սմ: Արուների քաշը 116 գրամ է, իսկ թևերի բացվածքը 55 սմ:
Հայաստանի Հանրապետությունում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում: Բնադրվում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին: Սովորաբար քողարկված թոչյուն է և աչքի է ընկնում դժվարությամբ: Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին դնում է 3-6 սպիտակ ձվեր: Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թոչյուններով: Թռիչքը արագ է` ալիքաթև գծով: Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում: Գրանցված է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 196։