Էստաս Տոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստաս Տոնե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1975(1975-04-24) (49 տարեկան)
ԾննդավայրԶապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկիթառահար և ջազ կիթառահար
Կայքestastonne.com
 Estas Tonne Վիքիպահեստում

Էստաս Տոնե (ուկրաիներեն՝ Станіслав Тонне, ապրիլի 24, 1975(1975-04-24), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), վիրտուոզ կիթառահար, երաժիշտ[1][2]։ Նա հանդես է եկել այնպիսի միջազգային փառատոներում, ինչպիսիք են «Buskers Festival Stadtspektakel» (Լանդսհուտ, Գերմանիա), «Aufgetischt Festival» (Սանկտ Գալեն, Շվեյցարիա), «No Mind Festival 2013» (Շվեյցարիա), «5th International Summer Music Festival 2013», «Venue for Revival, Culture and Personal Development» (Պիրգոս, Հունաստան), «International Summer Concerts 2013» (Հունաստան), «Gara Vasara Festival 2013» (Ռիգա, Լատվիա) և այլն[3][4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Տոնեն ծնվել է 1975 թվականի ապրիլի 24-ին ՈՒՍՍՀԶապորոժյե քաղաքում[8]։ Երաժշտությաեմբ սկսել է զբաղվել ութ տարեկանից, այդ ժամանակ էլ սկսել է կիթառ նվագել։ Սերը համաշխարհային երաժշտության նկատմամբ ձևավորել է Կիթառի ուսուցիչը։ 90-ականն թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել[9], որտեղ շուրջ տաս տարի երաժշտությամբ չի զբաղվել։ Մի քանի տարի նա ճանապարհորդել է տարբեր երկրներով։ Ամեն ինչ փոխվել է, երբ 2002 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում նրան կիթառ են նվիրել։ Այդ ժամանակից սկսած նա ճանապարհորդել է աշխարհով՝ փողոցային համերգներ տալով, ինչպես նաև ելույթներ ունենալով փառատոնների ժամանակ։ Նա իրեն անվանում է ժամանակակից տրուբադուր։ Նվագելով վիրտուոզ ջութակահար Մայքլ Շուլմանի հետ՝ Տոնեն ելույթներ է ունեցել Նյու Յորքում[10]։ 2002 թվականից համերգներով շրջագայել է աշխարհով մեկ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իսրայելում, Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում[10]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ալբոմների հեղինակ է[11].

  • 2002 - Black and White World
  • 2004 - Dragon of Delight
  • 2008 - 13 Songs of Truth
  • 2009 - Bohemian Skies
  • 2011 - Place of the Gods
  • 2012 - Live in Odeon (2011)
  • 2012 - The Inside Movie
  • 2013 - Internal Flight
  • 2014 - The Song of the Butterfly
  • 2016 - Rebirth of a Thought - Between Fire & Water
  • 2016 - Cosmic Fairytale - Dimensions
  • 2016 - Elemental (Who Am I?!)
  • 2016 - Cuban Rhapsody
  • 2016 - Divine Smile
  • 2016 - When Words are Wind
  • 2016 - Mother of Souls
  • 2018 - Live in ULM – Outer ◦ Inner

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Estas Tonne. Sonicbids, LLC (անգլ.)
  2. «Music in the words of Estas Tonne. Emaho Magazine». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  3. Festival — Know Thyself. Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
  4. Everness Fesztivál, 2014. július 2-6., Balatonakarattya Արխիվացված 2016-09-19 Wayback Machine
  5. A szeretet az új fesztiváldrog
  6. «Fények, ha találkoznak». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  7. THE WISDOM OF THE ELDERS
  8. «ЭСТАС ТОННЕ -ГИТАРИСТ ДОРОГ МИРА». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  9. Путник с гитарой Эстас Тонне
  10. 10,0 10,1 Эстас Тонне / Estas Tonne (гитарист)
  11. [http -//estastonne.com/sound-journeys/ Sound Journe’s]