Էնթոնի Գիլրոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Գիլրոյ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1956(1956-09-11)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարանի հաղորդակցական կապերի քոլեջ և Washingtonville High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Ոճ(եր)դրամա, միստիկ ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Պարգևներ
IMDbID ID 0006904

Էնթոնի Ջոզեֆ Գիլրոյ (անգլ.՝ Anthony Joseph «Tony» Gilroy, սեպտեմբերի 11, 1956(1956-09-11)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Գրել է «Ջեյսոն Բորն» ֆիլմերի սցենարը (գլխավոր դերում՝ Մեթ Դեյմոն) և նկարահանել է «Բորնի էվոլյուցիա» ֆիլմը։ Առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Մայքլ Կլեյտոն» ֆիլմի սցենարի և ռեժիսուրայի համար, որի գլխավոր դերում նկարահանվել է Ջորջ Քլունին։ Գիլրոյը գրել և նկարահանել է «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլիա Ռոբերտսը և Քլայվ Օուենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Գիլրոյը ծնվել է Մանհեթենում (Նյու Յորք), քանդակագործ և գրող Ռուտ Դորոտիի և դրամատուրգ Ֆրենկ Դ․ Գիլրոյի ընտանիքում։ Նրա եղբայրներն են սցենարիստ Դան Գիլրոյը և մոնտաժոր Ջոն Գիլրոյը[3][4]։ Ամուսնացած է Սյուզան Գիլրոյի հետ, ունի երկու երեխա։ Ընտանիքի հետ միասին ապրում է Մանհեթենում։

1974 թվականին[5][6]՝ 16 տարեկան հասակում, Գիլրոյն ավարտել է Washingtonville ավագ դպրոցը[7] և երկու տարի հաճախել է Բոստոնի համալսարան, ապա թողել այն՝ կենտրոնանալով երաժշտական կարիերայի վրա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլրոյը գրել է բազմաթիվ ֆիլմերի սցենարներ՝ սկսելով 1992 թվականին նկարահանված «Ոսկե սառույց» ֆիլմով։ Դրան հետևում է 1995 թվականի «Դոլորես Կլեյբորն» և 1997 թվականի «Սատանայի փաստաբանը» ֆիլմերի սցենարները։ Նաև Մայքլ Բեյի «Արմագեդոն» ֆիլմի հինգ սցենարիստներից մեկն է։ Գիլրոյի հաջորդ սցենարը 2000 թվականի «Կյանքի ապացույց» ֆիլմն է։ 2002, 2003 և 2007 թվականներին գրել է «Բորնի նույնականացումը», «Բորնի գերակշռությունը» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերի սցենարները։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Գիլրոյը նկարահանել է իր դեբյուտային «Մայքլ Կլեյտոն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը եղբայրն է՝ Ջոն Գիլրոյը։ Ֆիլմն առաջադրվել է Օսկար մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Բացի «Էդգար Ալան Պոյի մրցանակ»-ից (լավագույն ֆիլմի համար), ֆիլմը ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Թիլդա Սուինտոն) մրցանակը[8]։ Ֆիլմն ունեցել է շահութային մեծ հաջողություն համաշխարհային կինովարձույթում, որը կազմել է 92,991,835 ԱՄՆ դոլար[9]։

2009 թվականին թողարկվել է Գիլրոյի «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս նա է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Թոմ Ուիլկինսոնը, Ջուլիա Ռոբերտսը և Կլայվ Օուենը։

2010 թվականին հանդես է եկել որպես «Բորն» ֆիլմաշարի չորրորդ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջերեմի Ռեները, Ռեյչել Ուայզը, Էդվարդ Նորթոնը, Ջոան Ալենն ու Ալբերտ Ֆիննին։ Ռուսաստանում «Բորնի Էվոլյուցիա» ֆիլմի պրիեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 30–ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - «Ոսկե սառույց» - The Cutting Edge (սցենարիստ)
  • 1995 - «Դոլորես Կլեյբորն» - Dolores Claiborne (սցենարիստ)
  • 1996 - «Ծայրահեղ միջոցառումներ» - Extreme Measures (սցենարիստ)
  • 1997 - «Սատանայի փաստաբանը» - The Devil’s Advocate (համահեղինակ)
  • 1998 - «Արմագեդոն» - Armageddon (համահեղինակ)
  • 2000 - «Գայթակղություն» - Bait (համահեղինակ, գործադիր պրոդյուսեր)
  • 2000 - «Կյանքի ապացույց» - Proof of Life (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
  • 2002 - «Բորնի նույնականացումը» - The Bourne Identity (համահեղինակ)
  • 2004 - «Բորնի գերակշռությունը» - The Bourne Supremacy (սցենարիստ)
  • 2007 - «Բորնի վերջնագիրը» - The Bourne Ultimatum (համահեղինակ)
  • 2007 - «Մայքլ Կլեյտոն» - Michael Clayton (սցենարիստ/ռեժիսոր)
  • 2009 - «Ոչ մի ավելորդություն» - Duplicity (սցենարիստ/ռեժիսոր)
  • 2009 - «Մեծ խաղ» - State of Play (համահեղինակ)
  • 2012 - «Բորնի էվուլուցիան» - The Bourne Legacy (համահեղինակ/ռեժիսոր)
  • 2014 - «Nightcrawler» (продюсер)
  • 2016 - «Մեծ պարիսպը» - The Great Wall (սցենարիստ)
  • 2016 - «Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ» - Rogue One: A Star Wars Story (սցենարիստ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Frank D. Gilroy Biography (1925-)
  4. Tony Gilroy Biography ((?)-)
  5. McKnight, Dale (2010 թ․ փետրվար). «Making the Grade: Examining the Valley's High Schools». Hudson Valley Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Lussier, Germain (2008 թ․ հունվարի 23). «7 Oscar nominations for Washingtonville's Tony Gilroy and 'Michael Clayton'». recordonline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. Lussier, Germain (2007 թ․ հոկտեմբերի 12). «'Michael Clayton' starring George Clooney, Blooming Grove, Moodna Viaduct and a directorial debut by Washingtonville grad Tony Gilroy». Times Herald-Record. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. Michael Clayton (2007) — Awards
  9. Michael Clayton (2007) — Box Office Mojo

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Գիլրոյ» հոդվածին։