Էմմա Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Ադլեր
գերմ.՝ Emma Adler
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1858(1858-05-20)[1][2]
ԾննդավայրԴեբրեցեն, Հունգարիա[2]
Մահացել էփետրվարի 23, 1935(1935-02-23)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն Ավստրիա և  Ցիսլեյտանիա
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի և գրող
ԱմուսինՎիկտոր Ադլեր
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՖրիդրիխ Ադլեր և Karl Adler?
 Emma Adler Վիքիպահեստում

Էմմա Ադլեր (գերմ.՝ Emma Adler, ի ծնե` Բրաուն (գերմ.՝ Braun), մայիսի 20, 1858(1858-05-20)[1][2], Դեբրեցեն, Հունգարիա[2] - փետրվարի 23, 1935(1935-02-23)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի կին քաղաքական և հասարակական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Fin de siècle» պարբերականի խմբագիր, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ադլեր. «1789-1795 թվականների Ֆրանսիական հեղափոխության նշանավոր կանայք»[3]: 1906. տիտղոսաթերթ

Էմմա Ադլերը ծնվել է երկաթուղային աշխատող և գործարար Իգնաց Բրաունի ընտանիքում։ Ընտանիքը պատկանել է լիբերալ հրեական բուրժուազիային։

Վեց տարեկանում Էմման դարձել է սեռական բռնության զոհ, կորցրել է անմեղությունը և իրավունք չի ունեցել ամուսնանալ։

16 տարեկանում իր չորս եղբայրների ազդեցության տակ, որոնք համոզված սոցիալիստներ էին և որոնցից առավել հայտնի են Հենրիխ Բրաունը (1854-1927) և Ադոլֆ Բրաունը (1862-1929), նույնպես տարվել է սոցիալիզմի գաղափարներով և դարձել Սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվիստ։

1878 թվականին ծանոթացել է Վիկտոր Ադլերի հետ, որը Վիեննայի հոգեբուժարանում աշխատել է որպես բժիշկ։ Նույն թվականին ամուսնացել է Վիկտորի հետ, որը դարձել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից և հիմնադիրներից մեկը։ Նրանց որդին` Ֆրիդրիխ Ադլերը, սոցիալիստական քաղաքական գործիչ էր և հեղափոխական, առավել հայտնի է որպես Ավստրիայի նախագահ-նախարար Կոմս Կարլ ֆոն Շտյուրգկին սպանող (1916)։

Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գործիչ, համագործակցել է այն ժամանակվա հրեա այլ գրողների հետ, ինչպիսիք են Հեդվիգ Դոհմը, Բերտա Պապենհայմը և Հեդվիգ Լախմանը, քաղաքական գործունեությունը համատեղել է գեղարվեստական ստեղծագործության հետ։ Աշխատել է կրթության աշխատողների ասոցիացիայում։ Եղել է անգլերենի և ֆրանսերենի դասախոս։

Խմբագրել է ավստրիական «Die Frau» կանանց ամսագիրը։ Համագործակցել է ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի «Arbeiter-Zeitung» թերթի հետ, որի հիմնադիրներից մեկը Ադելհեյդ Պոպն էր։

Հայտնի է Կարլ Կաուցկու հետ նամակագրությամբ։

Կյանքի ընթացքում ունեցել հոգեկան խանգարումներ և ծանր դեպրեսիաներ է ապրել, շատ ժամանակ է անցկացրել հոգեբուժական հիվանդանոցներում և առողջարաններում։

Մահացել է Ցյուրիխում, 1935 թվականին։

1887 թվականին դրամատուրգ Հերման Բարն Էմմա Ադլերին նվիրել է մեկ գործողությամբ պիես` «La marquesa d' Amaegui. Eine Plauderei»:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ադլերը բազմաթիվ պատմական վեպերի, գեղարվեստական թարգմանությունների հեղինակ է, այդ թվում՝ Իվան Տուրգենևի «Ողորմություն» առակը թարգմանել է գերմաներեն՝ այն դարձնելով երկու գործողությամբ պիես (1897)։ Տպագրվել է Մարիոն Լորմի և Էլեն Էրդմանի կեղծանուններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ադլեր» հոդվածին։