Էդման Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդման Այվազյան
պարս.՝ اِدمان آیوازیان[1]
Ծնվել էօգոստոսի 10, 1932(1932-08-10)[2]
ԾննդավայրԹեհրան, Իրան[1]
Վախճանվել էմարտի 25, 2020(2020-03-25) (87 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարիչ
 Edman Ayvazyan Վիքիպահեստում

Էդման Այվազյան (Էդիկ Այվազյան, օգոստոսի 10, 1932(1932-08-10)[2], Թեհրան, Իրան[1] - մարտի 25, 2020(2020-03-25), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ նկարիչ։ Ծովանկարիչների թագավորական միության անդամ (2002 )։ Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ (2006)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդման Այվազյանը ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։

1948 թվականին մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։ 1958 թվականին Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել է Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։

1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը, Ռիադ։

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան[4]։

2015 թվականին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1990 թվականներին անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Իրանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում[6]։

«Մշակույթ միության» պարսկահայ նկարիչների խմբակային ցուցահանդես, 1949

  • Խմբակային ցուցահանդես «Գարուն» ակումբ, Թեհրան, 1950
  • Մշակութային կապերի համամիութենական ընկերության ամենամյա ցուցահանդես, Թեհրան, 1950-1951 թ
  • Խմբակային ցուցահանդես «Իրան-ԱՄՆ» ընկերություն, Թեհրան, 1952
  • Ժամանակակից արվեստագետների խմբակային ցուցահանդես, Թեհրան, 1954 , 1955
  • Անհատական ցուցահանդես «Իրան-ԱՄՆ» ընկերություն, Թեհրան, 1956
  • Գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես, Գիլդհոլ, Լոնդոն, 1967
  • Անհատական ցուցահանդես, Գյուլբենկյան սրահ, Լոնդոն, 1982
  • Անհատական ցուցահանդես, Գորկի սրահ, Նյու Յորք, 1983
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1987
  • Ցուցահանդես Արարատ ակումբում, Թեհրան[7]
  • Կոմիտասին նվիրված խմբակային ցուցահանդես-փառատոն, Կանադա, 2009
  • «Հայրենիքի գույները», Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2015[8]
  • «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ», Սարգիս Մուրադյան պատկերասրահ, 2016[9]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.paymanonline.com/ا%D9%90دمان-ادیک-آیوازیان،نخستین-نقاش-ایر/
  2. 2,0 2,1 https://www.mallgalleries.org.uk/artist/edman-oaivazian-rsma-roi
  3. «Caroun: Edman Aivazian». www.caroun.com. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  4. Edik Ayvazian (Edman)
  5. Իրանահայ նկարիչ էդման Այվազյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով
  6. Սփյուռքահայ նկարիչ էդման Այվազյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում
  7. Iranian-Armenian artist Ayvazian brings solo exhibit home
  8. էդման Այվազյան «Հայրենիքի գույները»
  9. «Հանդիպում ընկերոջս հետ». Էդման Այվազյանի ցուցահանդեսը Երևանում