Երկու շիրիմ իրար կից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երկու շիրիմ իրար կից»
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918, փետրվարի 4
Հրատարակչություն«Ժողովրդի ձայն»
ՎիքիդարանԵրկու շիրիմ իրար կից

«Երկու շիրիմ իրար կից», Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1918 թվականի փետրվարի 4-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր, ինչպես նաև քառյակի մտահղացման վերաբերող մի արձակ, որ ներկայացված է «Տարբերակներ» բաժնում։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 1-ին համարում, այնուհետև Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 19,-րդ էջում, Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 498-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 520.