Դիդոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիդոնեյի մարմարյա արձանը

Դիդոնե (լատիներեն` Dido), Կարթագեն քաղաքի առասպելական հիմնադիր թագուհի: Ըստ ավանդության ինքնասպանություն է գործել, երբ լքվել է Էնեասից, որի սիրո համար դրժել էր իր հանգուցյալ ամուսին Սիքեի հիշատակին հավատարիմ մնալու իր խոստումը: Էնեասի և Դիդոնեյի սիրո պատմությունը նկարագրված է Վերգիլիոսի «Էնեական» վիպերգական պոեմի Ա և Դ երգերում: