Դանիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան
Երկիր Դանիա[1]
ՏեղագրությունԿոպենհագեն
ՀասցեNy Vestergade 10, 1471 København K1471Ny Vestergade? (10)
Հիմնադրվել է1849
Այցելուներ1 377 000 ± 500 մարդ (2015)[2] և 1 765 030 մարդ (2017)[3]
ՏնօրենRane Willerslev?[4]
Կայքnatmus.dk(դան.)
Քարտեզ
Քարտեզ

Դանիայի ազգային թանգարան (դան․՝ Nationalmuseet), մշակույթի պատմության խոշորագույն թանգարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ներկայացված է Դանիայի և օտար երկրների մշակույթի պատմությունը։ Թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կոպենհագենի կենտրոնում՝ Ստրոյետ հետիոտնային գոտու տարածքում։ Թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ ամբողջ աշխարհից՝ Գրենլանդիայից մինչև Հարավային Ամերիկա։ Թանգարանը նաև հովանավորում է Գրենլանդիայի հետազոտական կենտրոնին՝ Գրենլանդիայում հետագա հնագիտական և մարդաբանական հետազոտությունների համար[5]։

Թանգարանն ունի մի շարք ազգային պարտավորություններ, մասնավորապես հետևյալ հիմնական ոլորտների շրջանակներում` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, բնական գիտություն, ճարտարապետական կոնսերվացիա, կապի ու շինարարության գործունեություն կապված Դանիայի եկեղեցիների հետ, ինչպես նաև Danefæ (ազգային գանձեր) գործածում։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են Դանիայի պատմության 14000 տարիները՝ սկսած Սառցե դարաշրջանի հյուսիսային եղջերու-որսացողներից, վիկինգներից, կրոնական ստեղծագործություններ միջնադարից, երբ եկեղեցին շատ կարևոր էր դանիական կյանքում, դանիական մետաղադրամներ վիկինգների ժամանակներից մինչև մեր օրեր, մետաղադրամներ Հին Հռոմից և Հունաստանից, ինչպես նաև այլ մշակույթների մետաղադրամների և արժույթների օրինակներ։ Դանիայի ազգային թանգարանն ունի դանիական ամենամեծ և առավել բազմազան ցուցանմուշների հավաքածուն հնագույն մշակույթներից՝ Հունաստանից, Իտալիայից, Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից։ Օրինակ, ունի ցուցանմուշների մի հավաքածու, որը վերգտնվել է 1957 թվականին Իրաքի Տել Շեմշարա հնագիտական վայրի պեղումների ժամանակ[6]։

Ցուցանմուշները նաև ներկայացնում են, թե ով է Դանիայի ժողովուրդը, պատմություններ առօրյա կյանքից և հատուկ առիթներից, պատմություններ դանիական պետության և ազգի մասին, 1560-2000 թվականներին Դանիայում ապրած տարբեր մարդկանց կյանքից։

Դանիական նախապատմություն բաժինը վերաբացվել է 2008 թվականի մայիսին վերանորոգումից հետո։

2013 թվականին Մարգարետ 2-րդի գլխավորությամբ բացվել է վիկինգների վերաբերյալ խոշոր ցուցահանդես։ Այն շրջել է նաև այլ թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում[7]։

Արժեքավոր ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալեուսի ոսկե եղջյուրներ (միայն պատճեններն են ցուցադրվում, քանի որ բնօրինակները ոչնչացվել են)
  • Կաթսա Գունդեստրուպայից
  • Էդտվեդցի աղջկա դագաղ
  • Հնագույն քար Կինգիտորսկ կղզուց
  • Հնագույն քար Սնոլդևից
  • Արևային սայլ
  • Սեկիլոզ տապանագիր
  • Զենքեր Նոլդերից
  • Աղեղ Հոլմեգաարդից

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստիան Յուրգենսեն Թոմսեն (1825-1865)
  • Ենս Յակոբ Ասմուսեն Վորսո (1856-1874)
  • Սոֆուս Մյուլեր (1895-1921)
  • Օլաֆ Օլսեն (1981-1995)
  • Սթին Վես (1996-2001)
  • Քարսթեն Լարսեն (2002-2008)
  • Պեր Քրիստիան Մեդսեն (2008 թվականից)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Library of Israel Names and Subjects Authority File
  2. Fremgang for museerne i 2015Statistics Denmark, 2016. — Iss. 184.
  3. Aktiviteten på museer sorteret efter landsdel, museumstype og museumskategori 2017Statistics Denmark.
  4. http://natmus.dk/presse-og-nyheder/ny-direktoer-for-nationalmuseet/
  5. «About SILA». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. Mortensen, Peder (1970), Tell Shimshara. The Hassuna period, Historisk-Filosofiske Skrifter, vol. 5, 2, Copenhagen: Kongelige Danske videnskabernes selskab, էջ 14, OCLC 562453801
  7. Kennedy, Maev (2013 թ․ հունիսի 19). «Biggest Viking exhibition in 20 years opens – and this time they're angry». Guardian. London.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի ազգային թանգարան» հոդվածին։