Վարդաձոր (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գյուլաթաղից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ713 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն193[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարդաձորցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5900
Ավտոմոբիլային կոդ59
Վարդաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վարդաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Վարդաձոր, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք` 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 69 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 2641,27 հա տարածք, որից 1489,81 հա գյուղատնտեսական նշանակության, 580,89 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ` «Սանդրած քոլեն», «Ցլլանեն», «Մելիքանց», «Օհանջանենց», «Քյահրիզ», «Բլբուլին ձորի», «Կարվինին», «Տոնունց», «Ծակ», «Քոռ», «Դերին բաղեն», «Փարսադոնովանց» և «Ճղպրոտեն»։

Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ), գրանոդիորիտների և ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։

Վարդաձորը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ին Վարդաձորում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Նորայր Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վարդաձորից հրամանատարներ են եղել Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Վարդաձորից զոհվել է 9 ազատամարտիկ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Վարդաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 199 մարդ, կա 77 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 190 192 194

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Մելիք-Ալավերդյանների ամրոց (1799 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), Սբ. Հովսեփ եկեղեցի (XII-XIII դդ.), հաշվառված է 28 հուշարձան։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց (կոչվել է Նորայր Դանիելյանի անունով), որտեղ սովորում էին 9 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 616-617։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 205.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)