Գիտական ֆանտաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական ֆանտաստիկա
Տեսակspeculative/fantastic fiction genre? և literary term?
 Science fiction
Ֆուտուրիստական պատկերազարդում

Գիտական ֆանտաստիկա, գրականության, կինոյի և արվեստի այլ տեսակների ժանր։ Ֆանտաստիկայի այլ ժանրերից տարբերվում է նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումներից ինչպես բնագիտության, այնպես էլ հումանիտար բնագավառներում։ Այլ կերպ ասած՝ տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ենթաժանրերին (ֆենտեզի, միստիկա

Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆրենսիս Բեկոնը։ 17-18-րդ դարերին Երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ֆուտուրիստական պատմվածքներ։ 19-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան նշանավոր ներկայացացիչը Ժյուլ Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով։

Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության հետ։ Գիտաֆանտաստիկ գրականության հայտնի հեղինակներից են Կուրդ Լասվիցը, Բեռնարդ Քելլերմանը, Հերբերտ Ուելսը և ուրիշներ։ 20-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան ականավոր ներկայացուցիչներ են Ստանիսլավ Լեմը, Այզեկ Ազիմովը, Ռեյ Բրեդբերին, Քոբո Աբեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]